ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՈՆՈՒՍԸ
2023 թվականի հոկտեմբերի սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնության 3-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ընդունեցին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հանձնառության մասին։ Այդ հայտարարությունը գնահատվեց որպես Երևանի դիվանագիտական մեծ հաղթանակ։
Այսինքն՝ պաշտոնական Երեվանի կողմից գնահատվեց որպես պաշտոնական Երևանի դիվանագիտական մեծ հաղթանակ։ Մասնավորապես՝ ելնելով նրանից, որ այդ հայտարարության մեջ դատապարտվում էր Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը, ինչպես նաև նշվում էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին հումանիտար իրավիճակի կառավարման հարցում։
Ավելին, այդ հայտարարության մեջ ամրագրված էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրավունք ունենան առանց նախապայմանների վերադառնալու Լեռնային Ղարաբաղ, և դա պետք է պաշտպանված լինի, և որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ այնքան, որքան կցանկանա Հայաստանը։ «Փախստականները պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց տներ ու բնակության վայրեր վերադառնալու իրավունքն առանց որևէ պայմանների, միջազգային վերահսկողության ներքո և իրենց պատմության, մշակույթի ու Մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»,- նշվում էր փաստաթղթում։
Ճիշտ է, հետո Փաշինյանը կասի, թե հայտարարության թերությունն այն է, որ Ալիևը Գրանադա չէր եկել, ուստի նրա ստորագրությունը հայտարարության տակ բացակայում է։ Բայց այդուհանդերձ Փաշինյանն այն ժամանակ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը գնահատում էր ավելի քան 70 տոկոս։ Իր իսկ խոսքերն են։
Ի՞նչ եղավ այդ ամենը։ Դե, ասենք թե Ալիևը չէր եկել Գրանադա, բայց Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի նույն նախաձեռնության 4-րդ գագաթնաժողովին նա հո եկել էր։ Ինչո՞ւ Մակրոնը, Շոլցն ու Միշելը չբռնեն նրա օձիքից. քիթմռութը դեմ տան արևմտյան աշխարհի մոտեցումներն արտացոլող այդ հայտարարությանը և ստիպեն ստորագրել։ Զվարճալի սպասումներ են, այնպես չէ՞:
Տխուր ճշմարտությունն այն է, որ այդ հայտարարության մասին բոլորն արդեն մոռացել են, ինչպեսև բազմաթիվ այլ խոստումների, որոնք արևմտյան աշխարհը շռայլորեն տալիս էր հավատարիմ Փաշինյանին։ Օրինակ՝ ամերիկյան զայրալից հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ը չի հանդուրժի Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ…
Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ՓԱՍՏԱՑԻ։ Փաստացի, պաշտոնական Երևանի կողմից որպես «դիվանագիտական հաղթանակ» գովազդված Գրանադայի հայտարարության հետևանք դարձավ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը հայրենիք առանց նախապայմանների, այլ... Հայաստանի կողմից Տավուշի սահմանամերձ տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Առանց նախապայմանների:
Ինչպես նաև Երևանի դե ֆակտո հրաժարումը Բաքվի նկատմամբ որևէ դժգոհություններից՝ Արցախում էթնիկ զտումների առնչությամբ։ Ինչպես նաև արևմտյան քաղաքական գործիչների այն խորհրդավոր հայտարարությունները, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար կողմերը պետք է գնան «ծանր զիջումների»... Այսինքն Տավուշի սահմանամերձ տարածքներով ամեն ինչ բնավ ավարտված չէ։ Գուցեև դեռ նոր է սկսվում:
Այսինքն փաստորեն ինչքան ավելի է Արևմուտքը մեզ «օգնում», այնքան ավելին ու հետևողականորեն ենք հանձնում։ Ուրեմն ի՞նչն է սխալ Մարիա Զախարովայի խոսքերում, երբ նա ասում է, որ Արևմուտքին չեն հետաքրքրում Հայաստանի խնդիրները. «Արևմուտքն ընկերություն անել չգիտի, նա կարող է միայն օգտագործել»։
Արևմուտքը պարզապես ուրախ է, որ հնարավորություն է ստացել օգտագործել Հայաստանն իր նպատակների համար. տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման առումով։ Եվ ողջ թափով օգտվում է ընձեռված հնարավորությունից՝ Արցախի իրավունքներին հետամուտ լինելուց, Տավուշի տարածքներից Երևանի հրաժարման գնով։
Իսկ Փաշինյա՞նը։ Ի՞նչ՝ Փաշինյանը։ Կարելի է միայն ուրախանալ վարչապետի համար, որը որպես ԵՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խորացման քաղաքականության հաղթանակ՝ հեծանիվով նվաճում է Բեռլինի և Լոնդոնի փողոցները։ Ոչ բոլորին է նման բոնուս տրամադրվում, ոչ բոլորին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 10:54
Итак, Никол разоблачил очередной «заговор», очередную попытку «государственного переворота». Почему говорим, что разоблачил Никол? Потому как, исходя их принципа презумпции невиновности, полагаем, что в правоохранительных органах есть профессионалы и не состряпали бы такую дешевку по своей воле.
-
2025-06-25 09:52
Пусть простит Америка, которую Трамп хочет снова сделать великой, но ее нынешний президент все более и более напоминает нашего Пашиняна. Ну, с поправкой на статус лидера ядерной державы. Также не воздержан на слова. Такой же оптимист без особых на то оснований. Такой же великий поучатель всех и всему. Начинал бодро, надавал кучу обещаний. Что-то поначалу получалось. При поддержке Маска начал борьбу с растранжированием государственных средств, выделяемых на сомнительные гранты. На несколько дней остановил действия Израиля в Газе. Возобновил диалог с Россией.
-
2025-06-24 10:37
Во время встречи с представителями армянской общины Турции Пашинян повторил мысль, однажды уже им высказанную по ходу форума Армения-Диаспора. О том, что его фраза «Арцах - это Армения» была продиктована патриотизмом. То же заявил на этот раз. Дескать, так говорил, потому как был патриотом. Дескать, не дурак: понимал, что это не совсем так, что это раздражает Азербайджан, но был патриотом.
-
2025-06-21 10:39
Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.