Ընդհանուր պատմությունը վերաշարադրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է հայկական դասագիրքը
Ռուսաստանի Դաշնությունում հուսով են` Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս հայտարարությունը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա` նման դասագրքը մտնի դպրոց, ինչպես նաև այսուհետ մատների արանքով չեն նայի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նմանօրինակ փորձերին»,– ասված է հայտարարությունում։
Նախարարությունում կարծում են, որ լուրջ աղբյուրներում, այդ թվում՝ հայկական, կարելի է բոլորովին այլ մոտեցումներ գտնել 1828 թ. խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս Հայաստանի պատմության դասագրքերում գնահատվում էր որպես «հայկական պետականության հետագա վերականգնման համար վիթխարի նշանակություն ունեցող փաստաթուղթ»։
ՌԴ ԱԳՆ–ում ընդգծել են, որ խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է
«Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է` կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակելու պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ», – ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Sputnik Արմենիան թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմել էր պատմաբան, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.