ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔ
Դեռևս 10 տարի առաջ կարելի էր վիճել՝ փոխադրամիջոց է արդյոք ավտոմեքենան, թե՞ այնուամենայնիվ ճոխություն։ Հիմա նման քննարկումները լիովին իմաստազրկվել են։ Համենայնդեպս՝ Հայաստանում։ Այսօր երկրի ճանապարհներին և հայոց քաղաքների փողոցներում ավտոմեքենան ավելի շուտ զանգվածային ոչնչացման զենք է և ոչ այլ ինչ։ Այստեղ նույնիսկ վիճակագրական տվյալների անհրաժեշտություն չկա, պատահարների ժամանակագրությունն էլ բավարար է ճանապարհների անվտանգության ոլորտում տիրող աղետալի իրավիճակը տեսնելու համար։ Թեպետ, մի քիչ վիճակագրությունն այնուամենայնիվ չի խանգարի։
Մեկ-երկու տարի առաջ Համաշխարհային բանկի փորձագետները ուսումնասիրություն կատարեցին և հանգեցին այն եզրակացության, որ Արևելյան գործընկերության և ԵՄ 33 երկրների շարքում Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների թվով: Ըստ այդ գնահատականների՝ Հայաստանի յուրաքանչյուր 100 հազար բնակիչներից 11-ը զոհվում են ճանապարհատրանսպորտային պատահարներում։ Ամեն տարի վթարները խլում են ավելի քան 350 մարդու կյանք, և այդ ցուցանիշը շարունակ աճում է։
Ըստ էության, միջին հաշվարկով ամեն օր վթարի հետևանքով մահանում է մեկ մարդ: 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար ցուցանիշը սարսափելի է։ Պատկերն ամբողջացնելու համար պետք է ուշադրության առնել նաև վթարի հետևանքով տուժածների թիվը։ Օրինակ, անցած տարի Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 6200 մարդ։
Իհարկե, ստեղծված իրավիճակը կարելի է վերագրել փոխադրամիջոցների քանակի ահռելի աճին։ 2024 թվականի մայիսի դրությամբ երկրում գրանցված է ավելի քան 900 հազար փոխադրամիջոց։ Նշենք, որ 10 տարի առաջ այդ ցուցանիշը չէր գերազանցում 500 հազարը։ Այնպես որ, այո, իսկապես, հայկական ավտոպարկի քանակական աճը կարող է բացասաբար անդրադառնալ ՃՏՊ-ների վիճակագրության վրա։ Սակայն դա ակնհայտորեն առանցքային գործոնը չէ։ Հայտնի է, որ ճանապարհային անվտանգությունն ապահովվում է հիմնականում հստակ վերահսկողության և կարգավորման միջոցով, որոնք պարզապես պարտադիր պետք է հարմարեցվեն երթևեկության փոփոխություններին:
Իրականում նման բան տեղի չի ունենում։ Իշխանությունները չեն էլ մտածում հրատապ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կենսական անհրաժեշտության մասին, որոնք կոչված կլինեն հարմարեցնել ճանապարհներն ու փողոցները երթևեկության խտության կտրուկ փոփոխություններին։ Իսկ ինչ վերաբերում է վերահսկողությանն ու կարգավորմանը, ապա դա ընդհանրապես տրամաբանության չի ենթարկվում։ Եվ ահա թե ինչու:
Ճանապարհներին տիրող իրավիճակի կարգավորումը փաշինյանական թիմի օրակարգում հայտնվեց դեռևս դեպի իշխանություն քայլարշավի փուլում, երբ «հեղափոխականները» պայքարում էին ճանապարհների տեսախցիկների և արագաչափերի դեմ։ Այնուհետ, հայտնվելով ղեկին, «թավշե» իշխանությունը որոշեց անցկացնել ՃԵԿ կանոնների խախտումների համար տուգանքների համաներում։ Այս ամենն իրականացվում էր պոպուլիզմի պոռթկումով և մատուցվում «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» սոուսի տակ։ Ի դեպ, այդ սոուսն ակտիվորեն օգտագործվում էր վաղ թավշե շրջանի իշխանության նաև այլ «ուտեստներում»։ Հասարակական գիտակցության այդպիսի հոգեբանական մշակման արդյունքում միանգամայն օրինաչափ է, որ ճանապարհներին առանց այդ էլ ցածր կարգապահությունն ընդհանրապես ընկել է պլինթուսից էլ ցածր մակարդակի։ Ավելի ճիշտ՝ բարդակ է տիրել։ Հետո, ըստ երևույթին, իշխանությունը որոշեց, թե քանի որ հանրության ուշադրությունը մշտապես սևեռված է այս կարևոր ոլորտի վրա, վատ չի լինի պայքար ցուցադրել նույն այդ բարդակի դեմ։ Կրկնեմ՝ իր իսկ (իշխանության) ստեղծածի։ Եվ ահա մեկը մյուսի հետևից սկսեցին ծնվել ոլորտի կարգավորմանն ուղղված նախաձեռնություններ։
Այսպես, ներդրեցին նորամուծություն, որը թույլ է տալիս ճանապարհային ոստիկանության տեսուչներին գաղտնի, նույնականացման նշանները հանած մեքենաներից իրականացնել ՃԵԿ խախտումների տեսանկարահանում՝ խախտողների նկատմամբ դրանից բխող բոլոր տուգանքային պատժամիջոցներով։ Հետո որոշեցին, որ ճանապարհային երթևեկության մասնակիցներն իրենք էլ կարող են տեսախցիկով արձանագրել ՃԵԿ խախտումները, և այդ տեսագրությունների հիման վրա խախտողները պիտի տուգանվեն։ Ապա նորից պարտադիր դարձրեցին փոխադրամիջոցների դեռևս «թավիշից» առաջ չեղարկված գործնական, իրական տեխնիկական զննությունը: Այնուհետ ներդրեցին ՃԵԿ-ի խախտումների համար տուգանքների բալային համակարգ։ Հետո Ճանապարհային ոստիկանության գործառույթները դրեցին նորաստեղծ պարեկային ծառայության ուսերին։
Ինչեր ասես, որ չներդրեցին ճանապարհային անվտանգության ոլորտում: Երևի ոչ մի այլ ոլորտ այս տարիների ընթացքում նման ուշադրության չի արժանացել «թավշե իշխանության» կողմից։ Բայց ոչ մի օգուտ... ճանապարհներին տիրող քաոսն ու սանձարձակ կամայականությունը ոչ միայն արմատախիլ չեն արվել, ոչ միայն չեն կրճատվել, այլև է՛լ ավելի են խորացել։ Կրկնեմ, այս ոլորտի նկատմամբ կառավարության աննախադեպ սևեռուն ուշադրությամբ հանդերձ, ինչն ի բնե աբսուրդ է։
Մինչդեռ Հայաստանի ճանապարհներին գրեթե ամեն օր մարդիկ են զոհվում։ Դե, և մեքենաների թիվն էլ աճում է: Բայց մեքենան առաջվա պես համարվում է փոխադրամիջոց, իսկ ոմանց համար էլ՝ ճոխություն: Սակայն վերածվում է մահաբեր զենքի, երբ ճանապարհների անվտանգության պետական կարգավորման ոլորտում կատարյալ խառնաշփոթ է տիրում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:43
Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.