ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է 125 ՄԻԼԻՈՆԻՑ
Հայկական տնտեսության հիմնական շարժիչներից մեկը, դատելով ամենից, անցել է ազատ անկման ռեժիմի։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկիր են այցելել 6,1%-ով ավելի քիչ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Եվ սա առավել քան մտահոգիչ ախտանիշ է ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից բոլոր ոլորտների համար, եթե հաշվի առնենք զբոսաշրջային հոսքի այդքան էական կրճատման պատճառներն ու հետևանքները։
ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՌԴ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ։ Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների առանձնահատուկ հետաքրքրություն առաջացնող առանցքային գործոններից մեկը ՌԴ կառավարության որոշումն էր, ըստ որի այդ երկրի քաղաքացիները կարող են ՀՀ այցելել ներքին անձնագրերով: Այս որոշումն ընդունվել է դեռևս 2017 թվականին՝ երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան պայմանավորվածությունների կնքման արդյունքում։ Արդեն հաջորդ տարի (2018թ.) ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային այցելությունները նախորդ տարվա համեմատ աճեցին 17%-ով, ինչն էլ իր հերթին հանգեցրեց ՀՀ զբոսաշրջային այցելությունների ընդհանուր աճի 10%-ով:
Աճի նման միտումը պահպանվեց նաև հետագա տարիներին, իսկ 2022 թվականին դրական դինամիկան ևս մեկ խթան ստացավ։ ՀՌԳ-ի սկսվելուն պես զգալիորեն նվազեց ռուսաստանցիների ընտրության հնարավորությունը հանգստի և ճանապարհորդության երթուղիների առումով։ Եվ ահա գնալով ավելի մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսեցին ուշադրություն դարձնել հայկական ուղղությանը։ Բայց արդեն ընթացիկ տարվանից իրավիճակը կտրուկ փոխվել է։ Առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան այցելած ռուսաստանցիների թիվը 125 հազարով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Դա անկում է գրեթե մեկ քառորդով (23,8%): Իսկ ռուս զբոսաշրջիկների մասնաբաժինը դեպի Հայաստան ընդհանուր զբոսաշրջային հոսքում 51%-ից նվազել է 41%-ի։
Փորձագետները մատնանշում են մի շարք պատճառներ, որոնք հանգեցրել են այդչափ կտրուկ բացասական փոփոխությունների։ Իհարկե, այստեղ կարևոր դեր է խաղում Մոսկվայի ու Երևանի միջև քաղաքական հարաբերությունների էական վատթարացումը, ինչը պարզապես չէր կարող չանդրադառնալ տրամադրությունների վրա, այդ թվում՝ զբոսաշրջիկների։ Բացի այդ, ի հայտ են եկել Հայաստանում ռուսաստանցիների ներկայության գործնական խոչընդոտներ։ Օրինակ, հայկական բանկերի հրաժարումը ռուսական «Միր» քարտերի սպասարկումից։
Իհարկե, այստեղ պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները հայտնվել են հավաքական Արևմուտքի ճնշման տակ և խուսափում են երկրորդային տնտեսական պատժամիջոցների ռիսկերից։ Բայց նախ, Հայաստանն առաջվա պես ԵԱՏՄ լիիրավ անդամ է, և դա Երևանին տալիս է բոլոր հիմքերը, որպեսզի տնտեսական նախապատվությունների գերակայություն համարի հենց Մոսկվայի հետ համագործակցության զարգացումը: Երկրորդ՝ երկրորդային պատժամիջոցների ռիսկն ու Արևմուտքի ճնշումը վերաբերում են բնավ ոչ միայն Հայաստանին։ Դա վերաբերում է, օրինակ, մեր հարևաններին։ Բայց այս գործոնները չխանգարեցին ո՛չ Վրաստանին, ո՛չ Ադրբեջանին գրավիչ դառնալ ռուս զբոսաշրջիկների համար։
Եվ այստեղ ներկայացնենք ռուսական կողմի վիճակագրական ցուցանիշները։ Ահա ուրեմն, վերջերս հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից Հայաստան են մեկնել (զբոսաշրջիկներ, վերաբնակներ) 17%-ով ավելի քիչ թվով քաղաքացիներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդ որում 31%-ով ավելի շատ ռուսաստանցիներ են մեկնել Վրաստան, 26%-ով ավելի շատ՝ Ադրբեջան։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի քաղաքացիները, մասնավորապես՝ զբոսաշրջիկները, այժմ ավելի հաճախ Հայաստանի փոխարեն նախընտրում են Վրաստանն ու Ադրբեջանը։
Այս բոլոր փոփոխություններն ունեն կոնկրետ գին: Դեռևս մի քանի տարի առաջ ՀՀ ԿԲ-ն հաշվարկել էր, որ մեր երկրում գտնվելու ընթացքում յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսում է միջին հաշվարկով մոտ 1000 դոլար: Հիմա, հավանաբար, այդ ցուցանիշն աճել է՝ հաշվի առնելով գների աճը։ Բայց նույնիսկ հիմք ընդունելով այդ ցուցանիշը՝ կարելի է փաստել, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը չի ստացել 125 միլիոն դոլար՝ միայն ռուս զբոսաշրջիկներից։ Չենք խոսում արդեն վերաբնակների մասին: Ըստ էության, երկրի տնտեսությանն ահռելի վնաս է հասցվել, որը պարզապես չեն կարող փոխհատուցել այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկները։ Նշյալ ժամանակահատվածում որևէ այլ երկրից Հայաստան չի եկել լրացուցիչ 125 հազար զբոսաշրջիկ: Եվ դժվար թե երբևէ գա:
Ավաղ, եթե այս միտումները պահպանվեն, իսկ դրանք, դատելով Հայաստանի կառավարության գործողություններից, իսկապես կպահպանվեն, ապա երկրի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը (զբոսաշրջությունը՝ իր մուլտիպլիկատիվ էֆեկտով) դանդաղ, բայց հաստատուն կշարժվի դեպի ճգնաժամ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.