Monument Watch. «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր» հուշարձանը
Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այս մասին գրում է Monument Watch-ը:
Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։ Հատուկ նպատակամիտվածությամբ այս ճամբարը, որն ընթանում էր օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, իր շուրջն էր համախմբել աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդների:
Միջոցառումը պետական նպատակամիտվածության է և քարոզում է Իլհամ Ալիևի՝ հայկական տարածքների յուրացման քաղաքականությունը, որի վառ ապացույցը Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից ֆինանսավորումն էր և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատկամբ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։
Ցուցադրվել են նաև «Հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական հուշարձանները ներկայացված են որպես «ադրբեջանական» հնագույն ժառանգություն։
Ի թիվս արդեն իսկ ադրբեջանական հռչակված Սևանի, Սյունիքի և Երևանի, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանը։
Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրում, և նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.