Տնտեսական հանցագործությունների համար դատապարտված քանի՞ տնտեսվարող կա Հայաստանի ՔԿՀ-ներում
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 11 տնտեսվարող դատապարտված է տնտեսական հանցագործությունների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նախարարությունից նշում են, որ տվյալները 2024 թ. օգոստոսի 20–ի դրությամբ են։
Հանցագործությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի տնտեսական հանցագործությունների գլխում ներառված 29 հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով տնտեսվարողը 10 մլն դրամ և ավելի խախտում անելու դեպքում 3 տարի կկալանավորվի։ ՊԵԿ–ն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես` ուժը կորցրած ճանաչել 290–րդ հոդվածի 5–րդ մասը։
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել էր խրախուսական նորմերի կիրառմամբ գործերի քննության վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` 2023 թ. ընթացքում քննվել է 932 քրեական վարույթ (հարկայինի մասով), ավարտվել է 464 վարույթ, կարճվել է 439 վարույթ, 60–ը` խրախուսական հիմքով, 379–ը` այլ հիմքերով, վերականգնվել է 27 միլիարդ ՀՀ դրամ։
Հիշեցնենք նաև, որ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, մեկնաբանելով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությունը, հայտարարել էր՝ եթե ՊԵԿ–ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի: Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն անկանխատեսելի է դարձել նրանով, որ ամեն րոպե գործարարին կարող են կալանքի տանել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.