Բնակարանային ապահովման ծրագրին դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված 30 ընտանիքի դիմում բավարարվել է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած 594 ընտանիքից (1967 անձ) շուրջ 30–ի դիմումն օգոստոսի 26–ի դրությամբ բավարարվել է, և նրանք արդեն ստացել են հավաստագիր։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16–ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ՀՀ առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» որոշումը։ Ծրագրի շահառուների էլեկտրոնային հայտերի ընդունումը մեկնարկեց 2024 թ. հունիսի 15–ից։
Sputnik Արմենիան խնդրել էր հայտնել նաև, թե ծրագրում ընդգրկված հատկապես ո՞ր բնակավայրերի նկատմամբ շահառուներն ունեն մեծ հետաքրքրվածություն։ Նախարարությունից նշել են, որ հավաստագրման գործընթացում հնարավոր չէ ստանալ վիճակագրություն նախընտրելի բնակավայրերի մասին։
«Այդ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ հավաստագրերի իրացումից հետո, քանի որ շահառուների նախապատվությունները կարող են փոփոխվել մինչ վերջնական որոշում կայացնելը»,– ասված է գերատեսչության պատասխանի մեջ։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, իսկ քաղաքացիություն ստացածների թիվը մինչ օրս չի գերազանցում 2000–ը։
Ըստ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի` պոտենցիալ շահառուները նախնական հաշվարկով 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը պետք է ճշգրտվի ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։
Ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է հայտ ներկայացնեն, որից հետո շահառու ընտանիքին պետք է հատկացվի բնակարանի գնման հավաստագիր` ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով` 3-5 մլն դրամի չափով` կախված բնակարանի կամ տան գտնվելու տարածքում գույքի շուկայական արժեքից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.