Ինչո՞ւ արցախցիների փաստաթղթերը որոշ դեսպանատներում չեն ընդունում
Մի շարք եվրոպական երկրների դեսպանատներ «070» կոդով անձնագիր ունեցող անձանց մերժում են ընդունել ու նրանց թղթերն ուսումնասիրել։ Այս մասին բարձրաձայնում են Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանները։
Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ հատկապես խտրական վերաբերմունք են նկատել Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի ու Իսպանիայի դեսպանատներում։
«Պաշտոնական պարզաբանում են տալիս այսպես` քանի որ ՀՀ կառավարության հայտարարության հիման վրա մենք չենք կարող հավաստիանալ, որ «070» կոդով անձնագրերը հավաստում են ՀՀ քաղաքացիության մասին, հետևաբար մենք չենք կարող ձեր դիմումը ընթացքավորել որպես ՀՀ քաղաքացի»,– ասում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Քաղաքացիների դիմումներն առհասարակ չընդունելով` դեսպանատները նաև վարչարարական խախտումներ են թույլ տալիս։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արատակ Բեգլարյանը պնդում է, որ նրանք պարտավոր են ընդունել դիմումները, եթե անգամ հետո մերժելու են։
«Անընդունելի է այն տեսանկյունից, որ խտրականություն են ցուցաբերում ծագման հիմքով։ Եթե չեն էլ տրամադրում, պետք է ընդունեն թղթերը ու հիմնավորեն` ինչու չեն տրամադրում։ Օրինակ` կարող են ասել, որ փաստաթղթերը բավարար չեն, չես ապացուցել, որ վերադառնալու ես և այլն։ Բայց իրենք փաստորեն մտածում են, եթե «070» կոդը ունի անձնագիրը, ուրեմն մարդը գնալու է ու «հանձնվելու»»,– ասում է նա։
Արտակ Բագլարյանը նշում է նաև, որ այս դեպքում խնդիր է առաջանում այն առումով, որ արցախցիները չեն կարողանում դիմել նույնիսկ դատարան, քանի որ մերժման ոչ մի փաստաթուղթ չունեն։
Արտակ Բեգլարյանի խոսքով` խնդիրը երկար ժամանակ է, ինչ չի լուծվում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակային դիրքորոշում չի հայտնում։
«Իրենց կատարած աշխատանքը բավարար չէ: Իսկ այ, որ ԱԳՆ-ից լրատվամիջոցներին ասել են, որ հարցը քննարկման ընթացքում է ու զբաղվում են դրանով` նշանակում է, որ իրենք ընդունում են, որ խնդիրն առկա է, և իրենք ունեն պարտավորություն այդ խնդրով զբաղվելու: Քանի դեռ այդ խնդրի լուծումը չի տրվել, ԱԳՆ ջանքերը բավարար և արդյունավետ չեն»,-նշում է նա:
Ըստ պաշտպանների` ԱԳՆ–ն պետք է արդեն շրջաբերական ուղարկած լիներ ՀՀ–ում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտներ, որ «070» կոդով անձնագրերը համարվում են տվյալ մարդկանց անձը հաստատող վավեր փաստաթղթե, և չեն կարող խտրական վերաբերմունքի արժանանալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.