Последние новости

ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, կամ՝ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՃԱՐՊԻԿ ԽՈՒՍԱՎԱՐՈՒՄԸ

Փաշինյանի կառավարության օրոք 6 տարվա ընթացքում գյուղատնտեսության վիճակը և, համապատասխանաբար, երկրի պարենային անվտանգության մակարդակը հասցվել են ողբալի վիճակի, բայց գործադիր իշխանությունը շարունակում է իր ապիկար ծրագրերի անվան տակ շռայլորեն ցիրուցան անել հարկատուների հավաքած միջոցները։ Ահավասիկ օգոստոսի 29-ին էլ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջարկով փոփոխություններ կատարվեցին լիզինգի խթանման և սպանդանոցային ցանցի ընդլայնման ծրագրերում

Կառավարությունը որոշում ընդունեց ագրոպարենային ոլորտի համար լիզինգով վերցվող սարքավորումների արժեքի շեմը 1 մլրդ դրամից բարձրացնել 2 մլրդ դրամի։ Նույնը վերաբերում է շարժական (մոդուլային) սպանդանոց հիմնել ցանկացողներին, քանի որ ստացիոնար սպանդանոցների ներկայիս ցանցը չի ծածկում անասնաբույծների կարիքները և հաճախ հեռու է գտնվում հաճախորդներից, ինչն ավելացնում է անասունների տեղափոխման ծախսերը: Մոդուլային (շարժական) սպանդանոցների հիմնադիրները պետք է մուծեն 20% կանխավճար, որի 80%-ը կրկին հանձն կառնի սուբսիդավորել պետությունը։

Եվ վերջապես, կառավարությունը բարձրացրեց լիզինգային այն ծրագրերի սուբսիդավորումը, որոնց բանկային տոկոսադրույքը 13,5% -15%-ի միջակայքում է՝ 10%-ից հասնելով 12%-ի։ Հավելենք նաև, որ քննարկումներին կրկին մասնակցել ենպաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը։ Այսպես, Պապիկյանը, դիմելով Պապոյանին, դժգոհություն է հայտնել, որ լիզինգային ծրագրերից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք, այլ ոչ թե համայնքները, իսկ Արարատ Միրզոյանին այլ հարց քննարկելիս հուզել է այն փաստը, որ վերականգնվում և պահպանվում են միայն կրոնական հուշարձանները, թեև դա այդպես չէ և արգելոցի կարգավիճակ են ստանում նաև աշխարհիկ տեսարժան վայրերը, օրինակ՝ ամրոցներն ու դղյակները։ Ի դեպ, Փաշինյանն ընդ որում նորից կրկնեց իր այն միտքը, որ այդ բոլոր պատմամշակութային տեսարժան վայրերը «պետք է եկամուտ բերեն»։

Ինքնագովերգման հակված Փաշինյանը հայտարարեց նաև, թե «արդեն վիզուալ տեսնում ենք լիզինգային ծրագրի արդյունքը» հանրապետությունում նոր տեխնիկայի առկայության առումով, թեև նույն վիզուալ վիճակագրական տվյալները, չգիտես ինչու, վկայում են գյուղատնտեսության ոլորտի լճացման, ցանքատարածությունների կրճատման և երկրի պարենային անվտանգության (ինքնապահովման) մակարդակի կտրուկ անկման մասին, ինչի հետևանքը սննդամթերքի ներկրման մշտական աճն է։

Միևնույն ժամանակ նա հայտարարեց գյուղատնտեսականը ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի նկատմամբ կառավարության մոտեցումների վերանայման մասին։ Նրա խոսքերով, ի սկզբանե նման ծրագրերը որպես սոցիալական ուղղվածության պայման պարունակել են նվազագույն շեմեր (3 հա-ից ոչ ավելի և այլն) և մեծ ժողովրդականություն չեն վայելել, բայց հիմա ինքը որոշել է ընդհանրապես հրաժարվել այդ ծրագրերի սոցիալական բաղադրիչից և օգնել խոշոր տնտեսություններին: Նկատենք, որ Փաշինյանի «ժողովրդական» կառավարությունն արդեն վաղուց այդպիսին չէ և գնալով ավելի է արտահայտում խոշոր սեփականատերերի, գործարարների ու հողատերերի և առհասարակ ունևոր խավի շահերը

Փաշինյանը գոհունակությամբ արձանագրեց նաև դպրոցների կառուցման և վերակառուցման ընթացքի «կառավարելի բնույթը», թեև արդեն պարզ է, որ 2026 թվականին իր պաշտոնավարման ավարտին 300 դպրոց կառուցած լինելու խոստումը, ինչպեսև բազմաթիվ այլ խոստումներ, չի կատարվելու: Ինչպես զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, այս տարի շահագործման է հանձնվել ընդամենը 28 նոր դպրոց, ևս 7-ը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 1-ին, այսինքն երկու օր անց, իսկ մինչև տարեվերջ կավարտվի ևս 10-ի շինարարությունը: Այսպիսով, հերթական խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի առաջ Հայաստանում 300 նոր դպրոցներից առկա կլինեն միայն 45-ը։ Վիճակը բնավ չի փրկում նաև փոխվարչապետի այն հայտարարությունը, որ 2025 թվականին «հիմնականում շահագործման կհանձնվի ևս 26 դպրոց»: Ստացվում է, որ եկող տարեվերջին, այսինքն նոր ընտրություններից արդեն կես տարի առաջ, կարելի կլինի խոսել խոստացված 300 դպրոցներից միայն 71-ի մասին։

Ըստ երևույթին, զգալով, որ բոլորովին համոզիչ չէ, Տիգրան Խաչատրյանը գործին խառնեց ևս 140 դպրոց, որոնց շինարարությունը դեռ չի էլ սկսվել (դրանցից 111-ը տենդերների փուլում են, ևս 30-ի համար տենդեր կհայտարարվի սեպտեմբերին): «Այսպիսով, մենք այս տարին կամփոփենք 210 դպրոցը գերազանցող ցուցանիշով, որոնք կառուցված են կամ ընթացքի մեջ են»,-ճիզվիտաբար խուսավարեց վերջում փոխվարչապետը, թեև ակնհայտ է, որ «այս տարվա ամփոփման» մեջ դժվար թե արժե ներառել 140 դպրոցները, որոնց շինարարությունը դեռ չի էլ սկսվել: Փաշինյանը կա՛մ չնկատեց, կա՛մ չցանկացավ նկատել ճարպիկ խուսավարումը, ուստի, հաշվի առնելով ասված ամենը, առաջիկա մեկուկես տարվա ընթացքում կառավարությունից ամենայն հավանականությամբ կարելի է ակնկալել սպեկուլյատիվ մանիպուլյացիաների ու մեքենայությունների տարափ, երբ ցուցանիշների հետևից ընկած, օրինակ, նոր ու վերակառուցված դպրոցների տեղ կներկայացվեն մասնավորապես նրանք, որոնց հապճեպ դիպչել է լոկ թեթև կոսմետիկ վերանորոգում։ Ներկայիս իշխանությունների համար մանիպուլյացիաները սովորական բան են։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ШТРАФБАТ И ПОДОПЫТНЫЕ КРОЛИКИ
    2025-05-21 10:42

    Властям рано или поздно придется расплачиваться за любительские реформы Когда правительство Пашиняна скармливает народу из рук вон плохо подготовленные новации, а уж потом по ходу дела сто раз меняет «правила игры», трудно ожидать более ответственного в этом плане отношения от столичной мэрии. Некомпетентность властей на всех уровнях вынуждает их постоянно возвращаться к уже принятым в прошлом решениям, бездарно растрачивая драгоценное время, от чего головная боль у граждан не утихает, становясь хронической…

  • КРАЙНИЙ СЛУЧАЙ
    2025-05-21 10:28

    На что тратятся деньги из резервного фонда правительства Пашиняна Согласно закону, резервный фонд правительства (РФП) предусмотрен в государственном бюджете, причем идет отдельной строкой и не может превышать 5% расходной части. Средства этого фонда используются для финансирования непредвиденных расходов и управления различными социально-экономическими рисками, а также для поддержания бюджетных гарантий…

  • ДВА МИЛЛИАРДА ДРАМОВ ЗА «ПОВАЛЬНУЮ ИНТЕГРАЦИЮ»
    2025-05-20 09:17

    Власти ударными темпами погружают страну в долги и... премируют себя за это Правительство Пашиняна, завершив прошлый год ударными темпами наращивания государственного долга, в этом году еще больше увеличило ритм погружения страны в долговую яму. По данным Минфина, доведенный по итогам 2024 года размер госдолга до $12 млрд 842,2 млн только за 1-й квартал текущего года достиг $13 млрд 581,1 млн, то есть за 3 месяца вырос почти на $739 млн! На этом фоне меркнут все мнимые достижения властей, которыми нас не устают потчевать высокопоставленные «неучи-попрошайки»…

  • ПЕРЕКОШЕННЫЙ РЫНОК ТРУДА: КАК НЕ СТАТЬ МИЛЛИОНЕРОМ
    2025-05-19 09:37

    Правительство за год сократило число «работающих бедняков» на… 0,1% Вслед за Пашиняном министр экономики Геворг Папоян в интервью ОТА заявил, что в марте в Армении насчитывалось 782 тысячи и еще 100 работников, что на 7,8% больше аналогичного показателя за тот же период прошлого года. Высшие должностные лица не жалеют в преддверии выборов будущего года усилий для создания впечатления, что их напряженная и целеустремленная работа дала блестящие результаты. Но так ли это на деле?.. Кто бы мне объяснил, как так получается в «королевстве кривых зеркал» Пашиняна, что в республике одновременно происходят два процесса: увеличение работников и… рост безработицы. По данным национального Статкомитета, уровень безработицы за прошлый год повысился с 12,4% до 13,9%, оставив за бортом даже минимального благополучия порядка 188 тысяч человек!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ