ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ
Ինչպես պնդում են տարբեր աղբյուրներ, փակ հարցումների տվյալներով՝ Փաշինյանի հակավարկանիշը 60%-ի մակարդակում է։ Այսինքն այդքան մարդ ընտրությունների ժամանակ ձայն չի տա նրան ոչ մի պարագայում։ Չնայած հեծանվին, զվարճալի տրիկոյին՝ զրահաբաճկոնով, և նույնիսկ այնպիսի համարձակ քայլին, ինչպիսին է սառը Սևան իր երկչոտ մուտքի ցուցադրումը…
Չնայած կուշտ բտած ուժայինների մեծ քանակին, ամեն ինչի ու ամեն տեսակի մշտական փառատոններին, չնայած մեծ փողերին, որոնք այս կամ այն պատրվակով շռայլորեն տալիս են նրան աշխարհաքաղաքական մեծ քեռիներն ու մորքուրները Վաշինգտոնից, Բրյուսելից ու Փարիզից։
Իսկ գալիք քաղաքական աշնանը Փաշինյանի համար կենաց ու մահու կռիվ կտա սեփական պատկերով ու նմանությամբ իր ձևավորած թիմը։ Ձևավորած այն նյութից, որը սրընթաց ջրի երես թռավ 2018-ի «սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշե հեղափոխությունից» հետո …
Դա մարդկանց հատուկ տեսակ է, որն արժանի է հոգեբանների և հոգեբույժների հանգամանալի ուսումնասիրության: Փաշինյանի պես՝ նրանք չեն ժխտում իրենց մեղքը Հայաստանի վերքերի համար, ընդունում են դա, բայց ընդ որում չեն զղջում, այլ հակառակը՝ տոգորվում են հպարտության զգացումով, մեղքն ընդունելու մեջ տեսնում են ինչ-որ արիություն, ազնվության ուրույն տեսակ... Ինչպես մի անգամ եթերում սեփական արժանապատվության մեծ զգացումով ասաց Ռուբեն Ռուբինյանը Արամ Մանուկյանին, իրենք «ընդունում են իրենց պատասխանատվությունը»…
Ընդունում են, հասկանում ես… Իսկ հետո՞։ Հետո, որպես կանոն, տարբեր մեկնաբանություններով, կախված թիմի անդամի մտավոր ունակություններից, հաջորդում է մոտավորապես հետևյալ միտքը. «Շուրջը բոլորն էլ մեղավոր են, միայն թե թաքնվում են գեղեցիկ խոսքերի հետևում, մինչդեռ իրենք էլ պատրաստ են ուրանալ Հայրենիքը փողի ու գեղեցիկ կյանքի դիմաց, ինչպես որ մենք արեցինք...»:
Այդ յուրօրինակ մարդկային ենթաշերտի առանձնահատկությունն այն է, որ ցանկացած ազնիվ, կամ պարզապես նորմալ արարքի հետևում այդպիսի մարդիկ անմիջապես սկսում են փնտրել նսեմ, շահախնդիր շարժառիթ, և զայրանում են, եթե չեն կարողանում գտնել։ Այդժամ իրենք են հորինում դա։ Իսկ հորինելով՝ թեթևացած շունչ են քաշում ու նետվում ամբիոն՝ խոսափողի մոտ, որպեսզի ճղավեն. «Մեզ չե՛ս խաբի։ Բոլորս էլ նույն մեռոնով ենք կնքված»։
Եթե իրենց համար կարևորը ոչ թե Արցախն է, այլ իշխանությունը, նշանակում է՝ իրենց ընդդիմախոսներն էլ են ձևացնում, թե մտահոգ են արցախցիների համար, բայց իրականում միայն շահարկում են վերջիններիս զգացմունքները և ձգտում իշխանության, որպեսզի թալանեն բյուջեն ու անշարժ գույք գնեն, ինչպես որ անում է հիմա իշխող թիմը....
«Բագրատ արքեպիսկոպոսը գործակա՛լ է եվ ուզում է կաթողիկոս դառնալ»,- գոռում են իշխանության համար Արցախը զոհաբերած Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գործակալները:
«Ռոբերտ Քոչարյանը հանուն իշխանության պատրաստ է վերածել Հայաստանը ռուսական գուբեռնիայի»,- ճղավում են մարդիկ, որոնք իշխանությունը պահելու համար տարածքներ են հանձնում, որպեսզի հեշտացնեն Հայաստանի փոխարկումը թյուրքական աշխարհի մասի:
Բարեգործն առատաձեռն է, քանի որ բարեգործություն է անում թալանած փողերով, հումանիստը բարի է միայն խոսքով, իրականում լոկ ձևանում է և ուզում իրեն ցույց տալ, իսկ նա, ով զոհաբերության է գնում հանուն համոզմունքների, կա՛մ գնված է, կա՛մ պարզապես հիմար…
Առանց իրենց համար անհասկանալի արարքների դրդապատճառների այսօրինակ մեկնաբանությունների՝ նողկանք առաջացնող սույն անձինք պարզապես չէին կարողանա ապրել, դա կփլուզեր աշխարհակերտվածքի իրենց պատկերը: Հայաստանի դժբախտությունն այն է, որ հենց այդ կատեգորիան է կառավարում հանրապետությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.
-
2025-05-12 10:29
Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?