Последние новости

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ԱԼԻԵՎԻՆ

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին տվեցին այն հարցը, որն ավելի վաղ հնչեցրել էր Մարիա Զախարովան: Վերջինս, հիշեցնենք, իր ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ ադրբեջանական կողմն ունի արցախցիներին վերադարձնելու ծրագիր, անձամբ տեսել է այդ ծրագիրը, բայց, ինչպես ընդգծեց ՌԴ ԱԳՆ խոսնակը, ինքը չգիտի՝ ունի արդյոք հայկական կողմը համապատասխան ծրագիր, թե ոչ։

Փոքր ինչ այլ մեկնաբանությամբ այդ հարցը տրվեց նաեվ Փաշինյանին. ինչո՞ւ նա չի բարձրացնում արցախցիների վերադարձի հարցը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բովանդակությունը, որ այս թեմայի մեջ ներդնում են արցախցիներն ու նախկին պետական այրերը, ինքը համարում է անիրատեսական:

Պարզ վերծանում. արցախցիների վերադարձի հարցը բարձրացնում են Արցախի խորհրդարանականներն ու Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք պաշտոնավարած արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած հասարակական կոմիտեն։

Կոմիտեի անդամները և առաջին հերթին ինքը՝ Օսկանյանը, արդեն մի շարք հանդիպումներ են անցկացրել արտասահմանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առանձին քաղաքական գործիչների հետ, լոբբինգավորելով անվտանգության միջազգային երաշխիքների ներքո արցախցիների հայրենիք վերադառնալու թեման։ Նիկոլ Փաշինյանը, որը չի բարձրացնում արցախցիների վերադարձի թեման, հենց դա է համարում անիրատեսական. վերադարձը՝ միջազգային երաշխիքների ներքո

Թե ինչպես է ինքն անձամբ պատկերացնում վերադարձը, Փաշինյանը չասաց։ Փաստորեն տալով Զախարովայի հռետորական հարցի պատասխանը. ՀՀ կառավարությունը ծրագիր չունի։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ արցախցիներին միջազգային երաշխիքների ներքո վերադարձնելու ծրագրերը Փաշինյանը համարում է անիրատեսական, իսկ իրենը չունի։

Մանկական հանելուկ. Ա-ն ու Բ-ն նստած էին տանիքին, Ա-ն ընկավ, Բ-ն կորավ, ի՞նչ մնաց տանիքին։ Մնաց «Ու»-ն: Մնաց Ադրբեջանի, ինչպես պնդում է Զախարովան, արդեն թղթի վրա շարադրված ծրագիրը։

Այսինքն, դատելով Փաշինյանի խոսքերից, որն իր ծրագիրը չունի, իսկ արցախցիներին միջազգային երաշխիքներով վերադարձնելը համարում է անիրատեսական, ստացվում է, որ Փաշինյանը իրատեսական է համարում Բաքվի երաշխիքներով արցախցիներին վերադարձնելու ադրբեջանական ծրագիրը։

Իրականում, դատելով ամենից, հենց դա է արցախցիներին վերադարձնելու Փաշինյանի ծրագիրը. խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա ընդունել նրա ծրագիրն ու ասել արցախցիներին, որ կարող են վերադառնալ... Ալիևի տված երաշխիքներով։ Այսինքն արցախցիների վերադարձի հարցում միակ ապավենը Ադրբեջանի նախագահի ողորմածությունն է։

Ի դեպ, ոչ միայն այդ հարցում։ Ռուբեն Վարդանյանի պարագայում էլ նա, ըստ երևույթին, ապավինում է կրկին իսկ դրան։ Փաշինյանին հարցրեցին, թե բարձրացնո՞ւմ է արդյոք Ալիևի առջև Վարդանյանին ազատ արձակելու հարցը, քանի որ վերջինս Արցախյան պատերազմների մասնակից չի եղել, քաղաքացիական անձ է։ Հիշեցնենք, որ որոշ քաղաքական գործիչներ առճակատ մեղադրում են Փաշինյանին, որ հենց իր պատվերով է Վարդանյանը ձերբակալվել և մինչ օրս պահվում Բաքվի բանտում:

Ահա ուրեմն, պատասխանելով հարցին, պարզորոշ պատասխանի փոխարեն, փաստացի հաստատելով նշյալ մեղադրանքների իրավացիությունը, Փաշինյանը հանկարծ ինքը հարցերի տարափ տեղաց. իբր, իսկ մի՞թե մենք չենք ուզում իմանալ, թե ինչ է կատարվել, ով է համոզել Վարդանյանին հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, գործուղել նրան նախ Հայաստան, հետո՝ Արցախ, ինչ երաշխիքներ ու խոստումներ են տրվել նրան, ով է հետո հրաժարվել նրանից՝ այլ երկրի քաղաքացի լինելու պատրվակով։

«Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»,- ոգևորված բարբառում էր Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե բարձրացնո՞ւմ է արդյոք Ալիևի առջև Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցը։

Պետք է ենթադրել, որ Փաշինյանն ակնկալում է իր հարցերի պատասխանները ստանալ Բաքվից՝ Իլհամ Ալիևի քննիչների օգնությամբ։

Հ.Գ. - «Քաղաքացիական պայմանագի՛ր»: Պետք չէ նեղանալ, երբ ձեզ անվանում են դավաճաններ...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕНЗИН ВАШ – ИДЕИ НАШИ
    2025-05-08 10:30

    Хокку Идея есть. Импичмента нет. Хочется плакать.

  • ОПРОС ПОДТВЕРДИЛ УРОКИ ГЮМРИ
    2025-05-07 14:03

    О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.

  • «ОБУЧЕНИЕ» ПО НИКОЛУ
    2025-05-06 09:53

    Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».

  • ЗА КУЛИСАМИ ВОЙНЫ
    2025-05-06 09:34

    Мирный процесс по Украине идет по принципу «Шаг вперед - шаг назад». С одной стороны, сообщения о согласии Киева на замораживание конфликта и запуск 30-дневного перемирия при условии фактического, но не юридического признания Киевом контроля России над занятыми территориями. При этом США готовы признать Крым частью России де-юре, а другие территории - де-факто.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ