ԵՏՀ նախարար․ ԵԱՏՄ շուկայում պարենային անվտանգության խնդիր չկա
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայում պարենային անվտանգության խնդիր չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։
«Մեզ մոտ՝ ԵԱՏՄ շուկայում, պարենային անվտանգության խնդիր չկա։ Ինչպես գիտեք, դա առաջնահերթ ոլորտներից մեկն է», - ՏԱՍՍ-ին ասել է Գոհար Բարսեղյանը: Նա նշել է նաև, որ միության անդամ երկրներն այժմ ակտիվորեն քննարկում են կարևոր ապրանքների պարենային անվտանգության ապահովման միջոցառումները։
«Վարչապետների մակարդակով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին, մենք պատրաստվում ենք հաստատման ներկայացնել կարևորագույն փաստաթղթերից մեկը։ Դրանք կանխատեսվող մնացորդներ են բոլոր կարևորագույն գյուղատնտեսական ապրանքների համար, որոնք մեզ հնարավորություն են տալիս բոլոր ոլորտներում միմյանց տեղեկացնել շուկայի մասին և, բնականաբար, այս տեղեկատվության հիման վրա շարունակում ենք խորացնել փոխգործակցությունը»,- եզրափակել է նախարարը։
Lurer.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.