«Ազգային»-ի փոխարեն «պետական». Ընդդիմությունը քննադատեց իշխանությունների նոր նախաձեռնությունը
Հայաստանում մշակութային հաստատությունները պետք է իրենց անվանման մեջ ունենան «պետական» բառը՝ նախկին «ազգային» բառի փոխարեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Մշակույթի ոլորտում օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում հանրությունը պետականության վերելքի կարիք ունի. «Բարձրացնելով պետությունը, պետականությունը, պետական արժեքները՝ առաջարկում ենք գործող օրենքում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով»,- պարզաբանեց Դանիելյանը։
Այսպիսով, հանրապետության տարածքում գործող տարբեր տեսակի հաստատություններ (թատրոններ և դահլիճներ, որոնք մինչ այժմ իրենց անվանման մեջ ունեին «ազգային» բառը) այսուհետ օգտագործելու են «պետական» բառը։
Կառավարության ներկայացուցիչը համոզված է, որ երկրում պետք է ձևավորվի «պետական գործունեության հայեցակարգ»: Այսինքն, ասենք, եթե թատրոնը պետական կարգավիճակ ունի, ապա նրա գործունեությունը պետք է լինի համապետական։ «Պետություն», «պետական» և «պետականություն» բառերի ավելի բարձր գնահատականի կարիք կա»,- հավելեց պաշտոնյան։
Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, այս փոփոխությունները համարել է ոչ տեղին ու անիմաստ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении