Միքայել Աջապահյանը կարևորել է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը
Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիները պետք է բարեկամական հարաբերություններ պահպանեն, որպեսզի երկրների միջև դրական հարաբերություններ ամրապնդվեն։ Դա պետք է արվի այդ թվում Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորման համար։ Այս մասին «Իզվեստիա»–ին ասել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյան։
«Հայկական և ռուսական եկեղեցիները պետք է առաջնագծում լինեն` երկու եկեղեցու, երկու ժողովրդի և երկու երկրի միջև եղբայրական ու բարեկամական հարաբերությունները պահպանելու համար»,– ասել է նա։
Արքեպիսկոպոսը նշել է, որ իրեն շատ են մտահոգել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները։ Աջապահյանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, թյուրըմբռնումները կվերափոխվեն այլ ուղղությամբ և խթան կհանդիսանան ՀՀ–ՌԴ փոխհարաբերությունների զարգացման համար։
«Տարաձայնություններ միշտ լինում են, ու հենց եկեղեցում էլ են դրանք լինում, բայց այդ ամենը խաղաղ ու աննկատ հանգուցալուծվում է։ Եկեղեցին տալիս է այդ օրինակը, թե ինչպես է պետք լուծել խնդիրները»,– ընդգծել է Շիրակի թեմի առաջնորդը։
Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Օնոդոր» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կանոնական ուղղափառությունն Ուկրաինայում նախկինում հետապնդումների էր ենթարկվում, իսկ այժմ՝ ուղղակի արգելքի։ Նա ընդգծել էր, որ Կիևի բոլոր այդ քայլերն իրականացվում են Արևմուտքի երկրների աջակցությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.