Խաչատրյան․ Ադրբեջանի բարձրացրած վայնասունից հետո մեզ արգելեցին տեղեկություն ստանալ
Ընդդիմադիր չորս պատգամավոր դիմել և ստացել էին թույլտվություն ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» տեքստերին, սակայն հետո նրանց արգելել են: Այս մասին Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հետո Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, որ ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ եղելությունների հետ և մեզ արգելվեց. ուղղակի չենք ուզում ու վերջ»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից՝ ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրի բովանդակությանը և արդյոք ինչ-որ ձև կանոնակարգվո՞ւմ է այդ տեղեկություններին ծանոթանալը։
«Հիմա մենք իրավունք ունե՞նք ծանոթանալու այդ փաստաթղթերին, թե՞ դա կամայական է, ԱԳՆ-ն է որոշում թույլ տալ, թե ոչ»,–հարցրեց Խաչատրյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ օրենսդրությամբ են կարգավորվում այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։
«Նաև գաղտնի տեղեկությունները տնօրինող պետական մարմինները հնարավորություն ունեն որոշելու, թե ինչ ընթացակարգերով կարող են անձինք ծանոթանալ այդ տեղեկատվությանը»,–հավելեց Սիմոնյանը։
Արձագանքելով՝ Խաչատրյանը նշեց, որ եթե այդ փաստաթղթերին ծանոթանալը իրենց գաղտնիության թույլտվության մակարդակից վեր էր, այդ դեպքում այն մարդը, ով թույլ է տվել ծանոթանալ այդ փաստաթղթերին, պետք է պատժվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:49
Власти Армении нападками на ААЦ пытаются отвлечь общество от серьезнейших проблем и важнейших вызовов, стоящих перед страной. Об этом заявил бывший омбудсмен РА Арман Татоян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.