Ղազախստանում սկսվել են Ադրբեջանի ու Թուրքիայի մասնակցությամբ հատուկ նշանակության զորավարժությունները
Ղազախստանի Թուրքեստանի շրջանում մեկնարկած «Եղբայրություն անսահման - III» բազմազգ զորավարժություններին մասնակցում են վեց երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքեստանի շրջանի Օրդա լեռնային զորավարժարանում։ Զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրվել են Հորդանանի և Ղրղզստանի զինված ուժերի ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։
Զորավարժություններն ուղղված են փորձի փոխանակմանը, հրամանատարա-վերահսկիչ մարմինների և զորամիավորումների փոխգործունակության մակարդակի բարձրացմանը, ստորաբաժանումների անձնակազմի անհատական և խմբակային պատրաստությանը։ Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։ Ներգրավված են զրահամեքենաներ, բանակային ավիացիան և անօդաչու թռչող սարքեր։
«Մեր երկրի տարածքում վեց պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների այս ձևաչափն առաջին անգամ է անցկացվում։ Վստահ եմ, որ զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը կօգնի բարելավել ստորաբաժանումների մարտունակությունը, հետևաբար՝ մեր պետությունների պաշտպանունակությունը»,- ասել է Ղազախստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Այդոս Միրզախմետովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.