Երևանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին
Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: «32» կողմ, 13 «դեմ», 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին։
Նշենք, որ նոր գլխավոր հատակագծի նախագծին դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր «Հրապարակ» օրաթերթը և մանրամասներ հայտնել։
Նշվում էր, որ դեռ 2005-ին մշակված Երևանի գլխավոր հատակագծի գործունեության ժամկետը լրացել է դեռ 4 տարի առաջ` 2020-ին, ու որպեսզի գործող հատակագծի կյանքը մի քիչ երկարի՝ ավագանին Երևան քաղաքի 2006-2020 թթ․ գլխավոր հատակագծի գործողության ժամկետը երկարացրել է մինչև 2024-ի վերջը, բայց ոչ ուշ՝ մինչև նոր գլխավոր հատակագծի մշակումը։ Հատկանշական է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի վերջին անցումային դրույթների մասին որոշմամբ՝ այն բնակավայրերը, որոնք մինչև 2024-ի հուլիսի 1-ը չունեն գլխավոր հատակագիծ, բնակավայրերի տարածքում պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը։
Ուստի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վերջին ամիսներին մշակվել է մի նախագիծ, որը ներկայացվել է կառավարության մայիսի 30-ի նիստում, որը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը ավագանու անդամներին ներկայացրեց, որ գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ: Նախագծում թարմացվել է մայրաքաղաքի ճանապարհափողոցային ցանցը։
«Անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ՝ Մոնթե Մելքոնյան, Հյուսիս-հարավ և այլն, որոնք որևէ փաստաթղթում արտացոլված չէին ճիշտ հետագծով։ Ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք ներառվել են փաստաթղթերում»,- ասել է նա։
Ըստ Սեդոյանի՝ տրանսպորտային ցանցը մշակվել է նախորդ գլխավոր հատակագծի հիմնակմախքի վրա։
«Այն հատվածները, որոնք նախորդ փաստաթղթի ռազմավարական ծրագրերով չեն իրականացվել, բայց այսօր արդիական են, ներառվել են այս փաստաթղթում»,- ասել է նա։
Ըստ նրա՝ կառուցված ճանապարհները վերհանվել են թվային պլատֆորմներից ու տեղայնացվել կադաստրային քարտեզների հետ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանը Հայաստանի միակ մարմինն է, որն ունի ներդրված GIS համակարգ։
«Մեր հետագա գործողությունը լինելու է գլխավոր հատակագիծը թվային դաշտ, թվային քարտեզ տեղափոխելը, որը տարբեր շերտերով ներառելու է ենթակառուցվածքները՝ լույս, ջուր, գազ, մշակութային հուշարձաններ։ Այս պահին ունենք շերտեր, որոնք հանրայնացված են, օրինակ, օդի որակի չափիչ սարքերը»,–ասաց Ավինյանը։
«Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը վստահեցրեց, որ գլխավոր հատակագծի աշխատանքներն այս կետում չեն դադարելու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 17:24
В Баку завершился судебный процесс по уголовному делу членов «Группы возмездия», обвиняемых в терроризме.
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.
-
2025-06-12 17:15
На заседании правительства 12 июня Никол Пашинян затронул тему 100 миллионов долларов из Всеармянского фонда «Айастан», которые поступили в государственный бюджет во время войны 2020 года и исчезли.
-
2025-06-12 17:12
Есть вопросы, в связи с которыми подходы разные. Конечно, я не думаю, что ситуация такая, что способ поиска общей точки соприкосновения исчерпан. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня оппозиционный депутат, член Республиканской партии Армении Тигран Абрамян, отвечая на вопросы о позиции парламентской фракции блока «Армения» в процессе выражения вотума недоверия премьер-министру.