ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՏԱՆ... ԿԱՂԱՄԲԻ ՄԵՋ
Հայաստանում եկամուտների գրեթե կեսը ծախսվում է սննդի վրա
Վերջերս Արմստատը հրապարակեց նվազագույն պարենային և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքներն այս տարվա 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով: Եվ այսպես, սովից չմեռնելու համար Հայաստանում մարդուն բավական է ունենալ ամսական 41 հազար 657 դրամ եկամուտ, իսկ մթերքից բացի՝ երբեմն ինչ-որ հագուստ գնելու, կոմունալ վճարումնները պարբերաբար մուծելու և տրանսպորտով երթևեկելու համար անհրաժեշտ կլինի արդեն 77 հազար 65,5 դրամ…
Դատելով նրանից, որ Հայաստանում բնակչության գրեթե 25%-ն աղքատ է (միջինը՝ յուրաքանչյուր 4-րդը), իսկ գյուղական վայրերում՝ 29%-ը, շատերի համար նշյալ համեստ եկամուտներն անգամ անմատչելի են։
Վիճակագրական կոմիտեն հաշվարկել է զամբյուղները Առողջապահության նախարարության տվյալների հիման վրա, որը հաշվարկների համար, մասնավորապես՝ մրգերից խորամանկորեն ընտրել է խնձորը, իսկ բանջարեղենից՝ կաղամբն ու սոխը։ Մեղմ ասած, բնավ ոչ ամենաթանկ վիտամինները։ Նպատակը հասկանալի է. որքան հնարավոր է իջեցնել գոնե նվազագույն պարենային զամբյուղի արժեքը՝ Փաշինյանի կառավարությանը հարվածի տակ չդնելու համար, որն արդեն 7 տարի շարունակ պահում է «հպարտ» քաղաքացիների մի մասին բառացիորեն հացի ու կաղամբի վրա։
Այդ գործում իշխանություններին դաժան իրականությունը քողարկել է օգնում նաև գնաճի պաշտոնապես հաստատված ցածր մակարդակը, որն օգոստոսին (նախորդ տարվա օգոստոսի համեմատ) կազմել է ընդամենը 1,3%: Սակայն այս ընդհանուր (միջին) թիվը ոչ մեկին չպետք է խաբի, քանի որ, օրինակ, նույն ժամանակահատվածում մրգի գինը բարձրացել է 8,5%- ով, իսկ բանջարեղենինը՝ 15% - ով։
Ի դեպ, միաժամանակ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակեց սննդամթերքի ծախսերի մասնաբաժինն ընդհանուր սպառողական ծախսերի կառուցվածքում։ Հայաստանում միջին հաշվարկով այդ մասնաբաժինը 2019-ի 40,6%-ից հասել է 46,5%-ի՝ 2022-ին։ Մինչդեռ հայտնի է, որ ինչքան ավելի շատ գումար է ծախսվում սննդի վրա սեփական եկամուտներից, այնքան ցածր է երկրի կենսամակարդակը և այնքան ավելի վատ է ապրում անհատ քաղաքացին:
Վերը նշված երկու թվերից կարելի է անել ակնհայտ եզրակացություն. մեր երկրի բնակչության կենսամակարդակը Փաշինյանի օրոք նկատելիորեն վատացել է, քանի որ մարդիկ ստիպված են սննդի վրա ավելի ու ավելի շատ գումար ծախսել սեփական եկամուտներից, որպեսզի պարզապես ապահովեն իրենց ֆիզիոլոգիական գոյությունը։
Համեմատության համար նշենք, որ ըստ «ՌԻԱ Ռեյտինգի»՝ զարգացած երկրներում նույն 2022 թվականին սննդամթերքի վրա ընտանիքների ծախսերի բաժինը չի գերազանցել 20%–ը (օրինակ, Իտալիայում՝ 19,3%), այսինքն Հայաստանում այդ ցուցանիշն առավել քան կրկնակի բարձր է։ Եվ նույնիսկ եթե վերցնենք սոցիալ-տնտեսական զարգացման առումով մեզ հետ համեմատելի ԱՊՀ երկրները, ապա համեմատությունը կրկին մեր օգտին չի լինի։ Այսպես, Ռուսաստանում համապատասխան ցուցանիշը կազմում է 32,2%, Բելառուսում՝ 37,6%, Մոլդովայում՝ 41,9%։ Մեզանից վատթար է միայն Ղազախստանում. 53%։
Այս տվյալների լույսի ներքո իսկապես աղետալի է թվում թոշակառուների և նպաստառուների վիճակը, որոնց թիվը մեզանում գերազանցում է կես միլիոնը։ Նույն թոշակառուները, իրենց աղքատիկ 47 հազար դրամ թոշակից հանելով հենց միայն կոմունալ ծառայությունների ծախսերը (լույս, ջուր, գազ, նաև սնանկացուցիչ ձմեռային ջեռուցում և այլն), էլ չենք խոսում նոր հագուստի կամ տրանսպորտի մասին, արդեն չեն ձգում նվազագույն պարենային զամբյուղի, այսինքն ամսվա վերջին ստիպված պիտի սնվեն... բուն զամբյուղի շիվերով ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 10:32
Закредитованное правительство и ЦБ играют на руку импортерам С недавних пор обнаружилось, что без серых схем реэкспорта российского золота и криминальных (согласно сообщению ФСБ РФ, похищенных у «Алроса») драгкамней, Армении и экспортировать-то особо нечего. Все дутые показатели в один миг обрушились, обнажив во многом манипулятивный и искаженный характер пашиняновской экономики. Не последнюю роль в уничтожении «чистого» армянского экспорта сыграл (и до сих пор играет) явно переоцененный валютный курс драма…
-
2025-06-23 09:49
Постигнет ли судьба Fly Arna гелиостанцию «Айг-1»? Те, кто придумал англоязычную аббревиатуру ANIF для названия печально известного государственного ЗАО «Фонд государственных интересов Армении», поглотившего без всяких последствий порядка $60 млн средств налогоплательщиков, наверняка не видели известный мультфильм «Приключения капитана Врунгеля», где главный герой назвал свой корабль «Беда», тем самым предопределив его нелегкую судьбу. Оттуда и пошло крылатое выражение «Как корабль назовешь, так он и поплывет». Дело в том, что в сокращенном названии фонда вторая буква аббревиатуры N (national – «национальные интересы») имеет несколько иное значение, нежели «государственные интересы» (state interests), так что, назови умники из правительства фонд не ANIF, а ASIF, глядишь, и судьба его сложилась бы иначе...
-
2025-06-23 09:39
Кажется, самое время менять на покоривших пространство СНГ, в том числе Армению, пакетах Wildberries (в переводе на русский - «дикие ягоды») на RWB. Последняя аббревиатура – плод слияния в прошлом году популярного маркетплейса «Вайлдберриз» и оператора наружной рекламы Russ (компания-владелец – «Стинн»). Таким образом, ООО «РВБ» (65% доли принадлежат ООО «Вайлдберриз», остальное – ООО «Стинн») стала новейшей цифровой торговой платформой с онлайн и офлайн синергией, предоставляющей бесшовные инструменты для развития электронной коммерции…
-
2025-06-21 10:48
В Минфине и правительстве в целом надеются вновь нагреть руки на войне Оказывается, без «бесценных» подключений и комментариев Пашиняна во время заседаний правительства тот же объем публично обсужденных из повестки вопросов в количестве 3-4-пунктов может занять по времени не час и больше, а… 16 минут, как это случилось 20-го июня. А о чем тут еще говорить? Заседание кабмина в тот день ввиду отбытия Пашиняна в Турцию вел вице-премьер Тигран Хачатрян…