Բրյուսելում նշել են Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Հայաստանի Ազգային տոնը
Բրյուսելում սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ, որին հաջորդել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին, հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանատունը։
Միջոցառմանը ներկա էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսը, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և այլք։
Նշվում է, որ միջոցառման ընթացքում Բելգիայիում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն ընթերցել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների անունները՝ ընդգծելով, որ նրանք զրկված են անկախության տոնը նշելու հնարավորությունից։
Դեսպանը զուգահեռներ է անցկացրել հայ ժողովրդի անցած ճանապարհի և Շառլ Ազնավուրի կյանքի միջև՝ նշելով, որ մեծանուն հայ երգչին Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքացիության շնորհումը, և ներկայումս նրա ընտանիքի՝ Հայաստանում բնակվելու հանգամանքը խորհրդանշական է։
«Ազնավուր 100» խորագրով ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ հյուրերի համար կատարելով Ազնավուրի ամենահայտնի երգերը ջազային ընթերցմամբ։
2023-ի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Ազնավուրի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը վերանվանվել է Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.