Առուշ Առուշանյանի պաշտոնի համար մարտերը սկսված են. ո՞վ է հավակնում նրա աթոռին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Թերթի աղբյուրները հայտնում են, որ Խաչատրյանն արդեն իսկ պատրաստվում է Գորիսի հաջորդ ՏԻՄ ընտրություններին, որոնք կազմակերպվելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո:
«Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ,–խմբ.), թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել»,–գրում է թերթը։
Նշվում է, որ մինչև 2025-ի աշուն իշխանության օրակարգում է Գորիս և Տեղ համայնքները միավորելու ծրագիրը, իսկ սա նշանակում է, որ Գորիսի հաջորդ համայնքապետը, ըստ էության, Սյունիքի մոտ կեսի ղեկավարն է լինելու:
Հիշեցնենք` քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.