Պետական օղակները ձեռքները լվացել են գերիների խնդիրներից. ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Համահայկական ճակատ» շարժումը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիան էր իրականացնում այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև։
«Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ իրենք հետևողական են, խնդիրը բարձրաձայնելու Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։
«Բաքվում պահվող գերիների, անհետ կորածների ընտանիքներն թողել ենք իրենց ցավի հետ մենակ, Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են այս ընտանիքների խնդիրից, ցավից։ Չկա շաբաթ, որ այս ընտանիքները մի կառույցից մյուսը չգնան, նրանց ամեն օր տանում բերում են, ասում են՝ մի խոսեք, մի բարձրաձայնեք»,-ասաց նա։
Ստեփանյանն ընդգծեց, որ իրենք ուժեղացնելու են իրենց ճնշումը կառավարության վրա, քանի որ տեղեկություն ունեն, որ մինչև ամսվա վերջ Նիկոլ Փաշինյանը գնալու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի գլխավոր քարտուղարին։
Նա նաև հայտնեց, որ անհետ կործաների և գերիների խնդրով 20 օր առաջ նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։ «Ինձ ընդունել են ու ասել, որ այս պահին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը հասցրել է խոսել Բաքվում իր գործընկերոջ հետ, այնտեղից էլ արձագանքել են՝ Բաքուն էլ պահանջում է իր անհետ կորածներին։
«Այնուհետև ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին, պահանջել քննության առարկա դարձնել Հայաստանից 100-ավոր անհետ կորածների, ռազմագերիների խնդիրը։
Միաժամանակ ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրել են, որ իրենք այս պահին բանակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, հանդիպման ժամանակ ձեռք բերեված բոլոր արդյունքները նամակի տեսքով նորից առաջիկայում կփոխանցեն ինձ»,- ասաց նա։
Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ նամակով դիմել են նաև անհետ կորածների խնդրով զբաղվող միջազգային կոմիտեի, որը բացառապես զբաղվում է անհետ կորածների հարցերով ու կարող է նաև այցելել Բաքվի բանտեր ու հստակ տեղեկություն ստանալ, թե քանի հայ ռազմագերիների կան այնտեղ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 18:19
Рост ВВП Армении в 2025 г. составит около 4,9%. Такая оценка приводится в Региональном экономическом обзоре на лето 2025 г., составленном Евразийским фондом стабилизации и развития.
-
2025-07-10 18:16
Госдепартамент США прокомментировал сообщения о том, что администрация президента Дональда Трампа представила Армении и Азербайджану предложение по разблокировке коммуникаций в Южном Кавказе. В ответ на запрос «Арменпресс» пресс-служба Госдепартамента США заявила, что у них нет информации по поводу этих публикаций в СМИ.
-
2025-07-10 18:14
С целью защиты духовного, правового и национального значения Святой Армянской Апостольской Церкви создан Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-10 18:11
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградили в Ереване международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.