«Մանթաշյանց» բիզնես ակումբն արդեն մասնաճյուղ ունի Կապանում
«Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները հանգստյան օրերին աշխատանքային այցով Կապանում էին։ Հայաստանի տարբեր մասնաճյուղերից գործարարների այցը Սյունիք ստրատեգիական նշանակություն ունի ակումբի համար։ Մանթաշյանականները դեռ ամիսներ առաջ են հայտարարել Հայաստանի հարավային դարպասներն ամրապնդելու իրենց որոշման մասին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում ակումբականները հանդիպեցին ՀՀ ֆինասների փոխնախարար Ավագ Ավանեսյանի հետ, ով հանդես եկավ` «Պետական գնումների օրենքի փոփոխությունների կոնցեպտը» վերտառությամբ զեկույցով: Հանդիպումը հարց-պատասխան ֆորմատով էր, որի ընթացքում գործարարներն ուղղեցին բիզնեսին հուզող մի շարք հարցեր։
Նոր գործարար կապեր հաստատելու նպատակով և Սյունիքի մարզում համագործակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերից մեկն էլ Sales Camp ձևաչափով հերթական հանդիպումն էր, որի ընթացքում ակումբականները ծանոթացան միմյանց բիզնեսներին։ Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում գործի կդրվեն։
Այցի երկրորդ օրը՝ բիզնես այցի ֆորմատով «Մանթաշյանց» բիզնես ակումբի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Կապանում գործող «Marila» ընկերություն, տեղում ծանոթացան ընկերության աշխատանքներին։
Սյունիք այցը և, առհասարակ, Կապանում մասնաճյուղ ունենալու հանգամանքը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համար կարևոր քայլ է, որը ունի մեկ գերնպատակ՝ հզորացնել Հայաստանի հարավային դարպասը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.