2 հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում հայ չի մնացել. Բրյուսելում անցկացվել է «Հիշատակի և հույսի» երեկո
Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 13-ին, Բրյուսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Հիշատակի և հույսի երեկո»։ Միջոցառման ժամանակ հիշատակվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ պապենական հայրենիքում, հայ չի մնացել։ Հիշատակի երեկոն համախմբել էր բելգիացի քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, կրոնական առաջնորդների և հայ համայնքի անդամների՝ ոգեկոչելու տեղի ունեցած հոգևոր և մշակութային մեծ կորստի տարելիցը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Արցախում վտանգված հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մարդասիրական այն ողբերգությանը, որ շարունակում է ներազդել հայ ժողովրդի վրա: Տարելիցի միջոցառմանն իր ներկայությամբ պատվել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումն ու Արցախի մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը, ինչը ներառում է շուրջ 5000 հուշարձան։
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի ելույթին հաջորդել է երաժշտական բաժին՝ Լորանս Անահիտ Մխիթարյանի (դաշնամուր), Վարդան Հովհաննիսյանի (դուդուկ) և Մարիա Աբաջան-Շաբերի (օպերա) կատարումներով:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում նշել է. «Արցախի բռնի հայաթափումը վերք է յուրաքանչյուր հայի սրտում և մարդու հիմնարար իրավունքների խախտում, որը չպետք է անտեսվի միջազգային հանրության կողմից: Մենք կշարունակենք անխոնջ աշխատել՝ ապահովելու, որ աշխարհը քաղաքական օրակարգում պահի Լեռնային Ղարաբաղի հարցը, և որ վերականգնվեն նրա ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ հավաքական վերադարձի իրավունքը։ Այսպիսի միջոցառումները կենսական նշանակություն ունեն և՛ մեր կորուստը ոգեկոչելու, և՛ միջազգային հանրությանը տեղեկացնելու Արցախի հայության անօտարելի իրավունքների, ինչպես նաև նրա վտանգված մշակութային ժառանգության և ինքնության պաշտպանությանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.