Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրկել։ Այդ մասին նա հայտարարեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ հիմա Հայաստանը գազ է ներկրում ՌԴ–ից ու Իրանից։ Նա ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, թե ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
«Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել։ Իհարկե, մեր ընկալումները տեխնոլոգիական են՝ մոդուլյար ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ»,– նշեց Փաշինյանը։
Խոսելով մեր երկիր գազի ներկրման և էներգետիկ անկախացման ու դիվերսիֆիկացիայի մասին` նա ավելացրեց, որ անհրաժեշտ է նաև կենտրոնացնել երկրի մնացած էներգետիկ ռեսուրսները։
Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորեց արևային էներգիայի արտադրության զարգացումը` նշելով, որ արևային էներգիայի կուտակիչների տեխնոլոգիան յուրացնելու խնդիր ունենք և պետք է օգտագործենք կանաչ ջրածնի հնարավորությունները։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ աշխարհում էներգետիկ բացարձակ անկախություն ունեցող երկիր չկա. պետք է մտածել ոլորտի դիվերսիֆիկայի մասին։
Հիշեցնենք՝ 2024-ի ապրիլին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, որ դրական է համարում այն միտքը, որ ՀՀ–ն կարող է գազ գնել Ադրբեջանից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.