Արմեն Գրիգորյան․ Ապաշրջափակման հարցում որոշ երկրների մոտեցումը հակասում է Հայաստանի շահերին
Շարունակելու ենք աշխատել Ադրբեջանի հետ համաձայնության գալու ուղղությամբ, Հայաստանը համաձայն է ստորագրել արդեն համաձայնեցված կետերը, ակնկալում ենք, որ աշխատանքներ կտանենք և հնարավոր կլինի դա ստորագրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Կան կետերն, որոնք բանակցել ենք և դեռ համաձայնեցված չեն, բայց բազմաթիվ կետեր համաձայնեցված են, և մենք ցանկանում ենք, որ այդ համաձայնեցված կետերը ստորագրենք: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խնդիրները տրոհելով, մաս-մաս լուծելով հնարավոր է առաջ գնալ: Այսինքն այս պահին համաձայնեցված կետերը ստորագրել, այնուհետև փորձել համաձայնության գալ մնացած կետերում:
Այժմ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ տարբերակն ուղարկել է Ադրբեջանին, սպասում է նրանց արձագանքին»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ԱԽ քարտուղարն ասաց. «Վարչապետը խոսել է, որ մասնավոր ընկերությունը հնարավոր է ներկայություն ունեն, բայց ամբողջ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ պետական մարմինների կողմից: Ապաշրջափակման հարցում ՀՀ մոտեցումը վերջին 4-5 տարում նույնն է եղել, պաշրջափակումը հնարավոր է հավասարության, փոխադարձության սկզբունքի, ինչպես նաև գոյություն ունեցող ենթակառուցվածքները տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում գործելու դեպքում: Որևէ միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակում չի կարող տեղի ունենալ: Մենք այս դիրքորոշմանը տեսնում ենք որոշ երկրների աջակցություն, նաև տեսնում ենք որոշ երկրների մոտեցում, որոնք հակասում է Հայաստանի շահերին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.