«ՀայաՔվե»․ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անընդունելի է, քանի որ այդպիսով կտրուկ աճում է սահմանազատման գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հնարավորությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն իր հերթին հնարավոր է երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հիմնախնդիրները, առաջին հերթին` արցախյան հարցը համապարփակ հասցեագրելու պարագայում։
Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու վերաբերյալ Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագիրը, որին հղում է կատարվում կանոնակարգում, ևս որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես հրաժարում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Անընդունելի է նաև այդ հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմք համարելը, այն պայմաններում, երբ նրան կցված որևէ քարտեզ չկա։
Ի հավելումն, կանոնակարգի նախաբանում արված վերապահումը, համաձայն որի` Ալմա-Աթայի հռչակագրից զատ հնարավոր է համարվում սահմանազատման և սահմանագծման գործընթացի այլ հիմնարար սկզբունք որդեգրելը, ևս հղի է Ադրբեջանի կողմից Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու վտանգով, ինչի նախանշաններն արդեն իսկ տեսանելի են։
Կանոնակարգում տեղ գտած հատվածական սահմանազատման գաղափարը ևս կոչված է սպասարկելու ադրբեջանական շահը, քանի որ, ինչպես ցույց է տալիս անցած ամիսներին Տավուշի մարզի սահմանում անցկացված հատվածական «սահմանազատման» ապօրինի դեպքը, դրանից միայն Ադրբեջանն է շահում՝ միակողմանիորեն բարելավելով իր դիրքերը և միևնույն ժամանակ հետ չքաշելով իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։
Նման հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն և յուրացում Ադրբեջանի կողմից, որը, ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն, հնարավոր էր միայն ՀՀ քաղաքացիների կոլեկտիվ կամարտահայտության՝ հանրաքվեի արդյունքում, և չկա որևէ երաշխիք, որ ապագայում ուժի այս կանոնակարգը չի ծառայի նույն հակասահմանադրական նպատակին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և Արցախի հարցի` որևէ կերպ հասցեագրված չլինելու պայմաններում, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգ հաստատելը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին։
Պահանջում ենք ՀՀ Սահմանադրական դատարանից՝ հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն, և մերժել նշված կանոնակարգի հաստատումը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.