Պեսկով․ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին
Իսրայելապաղեստինյան հակամարտության սրումը մտահոգություններ է առաջացնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝ իրավիճակն անկանխատեսելի է, լարվածությունը Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև սրվում է։
«Իրավիճակը վատանում է։ Փաստորեն՝ ամեն օր դեգրադացիա է տեղի ունենում, լարվածությունն աճում է, անկանխատեսելիությունը մեծանում է, սա մեծ մտահոգության տեղիք է տալիս»,- ասել է Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Կրեմլը ունի՞ արդյոք մտավախություն, որ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածությունը էլ ավելի կմեծանա։
Նշենք, որ միջազգային մամուլի վերջին օրերի հրապարակումների համաձայն՝ ՑԱԽԱԼ-ը զանգվածային հարվածներ է հասցնում Բեյրութին՝ «Հըզբոլլահ»-ի տեղակայման հատվածներում, կան մի քանի տասնյակ վիրավորներ, զոհեր։
«Հըզբոլլահ»-ն իր հերթին է Իսրայելի հյուսիսային հատվածը գնդակոծության ենթարկում։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.