Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՍՏԱՑԻ ԷՐՄԵՆԻՍՏԱՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄՆ ԷՐ
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին։
1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչև Քարվաճառ։
Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։
2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Նիկոլը ասեց դա՝ բերելով պատերազմ և աղետ։
Պատերազմի ընթացքում` 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկից, որի հետևանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։ Արդյունքում, Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
2020-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։ Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
2021-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։ Նիկոլն էլ հայտարարեց, որ չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։
2021-ի հունիսին նա գնաց ընտրության՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզերով։
Բայց 2022-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։
2022-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝ Արցախն էլ ներառյալ։
Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։ Նիկոլն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։
2023 սեպտեմբեր. Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվեց Արցախը։ Ավելի քան 120.000 հայություն դարձավ գաղթական։
2023-ի աշուն. Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն` բռնելով թուրք-նատօական ծայրագավառ դառնալու անփառունակ ուղին։
2024-ի սեպտեմբեր. Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլը Նյու Յորքում հյուրընկալվում է Էրդողանին։
Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր։
Ահա Նիկոլի հանցանքների մի մասի համառոտ նկարագիրը։
Բայց ինչպես ասում են՝ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չէ այլևս…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.