Դա ապտակ է ՄԱԿ-ին. ՌԴ մշտական ներկայացուցիչը` Գուտերեշի վերաբերյալ Իսրայելի որոշման մասին
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Իսրայելի կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարելը գռեհիկ որոշում է և ապտակ համաշխարհային կազմակերպությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Դա ապտակ է ոչ միայն ՄԱԿ–ին, այլև մեզ բոլորիս։ Կոչ ենք անում խորհրդի և ՄԱԿ–ի անդամներին արձագանքել այս զայրացուցիչ քայլին։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` խորհուրդն այդ խնդիրները լուծելու անհրաժեշտ բոլոր գործիքներն ունի։ Հարցը միայն քաղաքական կամքն է։ Եվ մենք ունենք այն։ Իսկ դո՞ւք։ Կոչ ենք անում բոլորին հնարավորինս արագ պատասխանել այս հարցին», – ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստի ժամանակ ասել է Նեբենզյան։
Այսօր ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ–ն Գուտերեշին persona non grata էր հայտարարել և արգելել նրան մուտք գործել երկիր։ Գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հրթիռային գրոհը, այդ իսկ պատճառով արժանի չէ Իսրայել ոտք դնելուն։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին մեղադրել են նաև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժած ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկներին աջակցելու հարցում։ Թել Ավիվում հայտարարել են, որ նման վարքագիծը բիծ կթողնի ՄԱԿ–ի պատմության մեջ երկար տարիներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.