UWC նախագահ․ Ռուբեն Վարդանյանը անցնում է կյանքի կրակի միջով և դուրս է գալու դրա հակառակ կողմից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միացյալ Համաշխարհային Քոլեջների (UWC) ցանցն արժեքների մասին է, այն մասին, որ մենք ձգտում ենք կրթության գերազանցության, ինչպես նաև կրթության՝ հանուն խաղաղության: Այս մասին UWC Դիլիջան միջազգային դպրոցի տասնամյակի արարողության ժամանակ ասել է UWC միջազգային խորհրդի նախագահ Մուսիմբի Կանյորոն:
Նա նշել է, որ իր սեփական փորձից է հասկացել , որ կրթությունը՝ հանուն խաղաղության հեշտ բան չէ և խաղաղությունն էլ հեշտ չէ, այն միայն պատերազմի բացակայությունը չէ. «Մենք բոլորս էլ դա գիտենք, սա իմ խոսքը չէ: Դա կախված է նրանից, թե որտեղ ես դու նստած, բայց եթե, իսկապես, հավատում եք, որ խաղաղությունը բխում է արդարությունից, ինչը մենք փորձում ենք հասցնել մեր ուսանողներին, ապա արդարությունը երբեք «հենց մենք» չենք: Իսկ դա նշանակում է, որ մենք կունենանք որոշակի սահմանափակումներ նույնիսկ այն դեպքում, երբ փորձում ենք մեկնաբանել այն»,-ասել է նա:
UWC միջազգային խորհրդի նախագահը UWC-ի գործունեությունը համեմատել է ճանապարհորդության հետ, որի ընթացքում շատերի հետ են համագործակցում:
«Նրանց թվում մենք ունեցել ենք Նելսոն Մանդելայի նման մարդիկ՝ որպես UWC -ի նախագահ: Երբ մենք մտածում ենք Նելսոն Մանդելայի մասին, մենք նրան հիշում ենք որպես մարդու, որն անցել է պայքարի միջով և դուրս է եկել դրա հակառակ կողմից: Երբ ես մտածում եմ մեր հիմնադիրներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի մասին, ես հայացք եմ գցում Նելսոն Մանդելայի կյանքի ուղղությամբ և ասում եմ, որ կան մարդիկ, որոնք անցնում են կյանքի կրակի միջով։ Աստծո կամոք, նրանք դուրս են գալիս այդ կրակից ու ավելի մեծ ազդեցություն են ունենում փոփոխությունների վրա։ Ես իմ կյանքի ընթացքում սրան ականատես եմ եղել»,-ընդգծել է նախագահ Մուսիմբի Կանյորոն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.