Դանա Մաշոյան-Վոլրաթ․ Ռուբեն Վարդանյանի ապօրինի բանտարկությունը «ողբերգություն է, որը աշխարհը թույլ է տվել»
«Հայաստանն առանց նավթի երկիր է, բայց երկիր է, որն ունի ջուր և խելացի մարդիկ, և այն մշտապես եղել է բարձր դիրքերում իր կրթությամբ։ Այս «Միջազգային Բակալավրիատ» ծրագիրը նախևառաջ հնարավորություն է տալիս հայ ուսանողներին, արցախցի ուսանողներին լինելու աշխարհի տարբեր անկյուններից եկած ուսանողների հետ միևնույն լսարանում, նրանց հնարավորություն է տալիս դուրս գնալու և աշխարհին պատմելու իրենց պատմությունը, բայց, միաժամանակ, այն հնարավորություն է տալիս նրանց դասընկերներին, որոնք աշխարհի տարբեր երկրներից են, կիսվելու իրենց պատմությամբ և միասնաբար ունենալու ընդհանուր մոտեցում՝ այս աշխարհն ավելի արդար դարձնելու համար»,- այսպես ներկայացրեց UWC Դիլիջանի առաքելությունը՝ դպրոցի տասնամյակի միջոցառումներին ժամանած հայկական արմատներով ամերիկացի գրող, նկարիչ, մարդաբան Դանա Մաշոյան-Վոլրաթը, ով ժամանել էր մասնակցելու UWC Դիլիջանի տասնամյակի միջոցառումներին:
Նա կարծում է, որ UWC Դիլիջանը իր գործունեության տասը տարիների ընթացքում մեծ փոփոխություններ է կատարել Հայաստանի ներսում ու նաև շատ գիտելիք է տարածել Հայաստանի մասին աշխարհով մեկ։
UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ապօրինի բանտարկությունը Դանա Մաշոյան-Վոլրաթը համարում է «ողբերգություն, որը աշխարհը թույլ է տվել, որ տեղի ունենա»։ Նա նշում է, որ պետք է միջազգային ճնշում գործադրել՝ նրա ազատ արձակմանը հասնելու համար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.