Последние новости

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՑՈՒՑԱԴՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՏԵՎԱԿԱՆՈՐԵՆ ՓԱԿԵԼ ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը. հանկարծ չփորձեք հիմնավերանորոգման անվան տակ ինքնագլուխ փոփոխել թանգարանի մշտական ցուցադրությունը». ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան այս գրառումն իրարանցում և բազմաթիվ հարցեր առաջացրեց: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 3-ին թանգարան-ինստիտուտի գործող տնօրեն Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս կսկսվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը: Խոսքը հիմնականում դրենաժային համակարգի մասին է։

«Իմ գրառումը ես կանվանեի յուրօրինակ նախազգուշացում բավական վտանգավոր ձեռնարկման «նախերգանքի» մասին, որը, կարծում եմ, բազմաթիվ ստորջրյա խութեր է թաքցնում։ Խնդիրն այն է, որ մշտական ցուցադրությունը փոխելու փորձեր ձեռնարկվում են բնավ ոչ առաջին անգամ։

Ցուցադրությունը մշակվել ու ստեղծվել է 2014-2015թթ. ժամանակահատվածում, բացումը տեղի է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտական հայեցակարգը մշակվել է իմ կողմից, իսկ դիզայնի հեղինակային իրավունքը պատկանում է կնոջս՝ Լուսինե Մաթևոսյանին, և նրա գործընկեր Քրիստինե Աբրահամյանին: Այդ աշխատանքը Լուսինեի հետ կատարել ենք բացարձակ անհատույց՝ որպես հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին։ Այդ ժամանակ ես հրապարակավ հայտարարել եմ մեր այդ որոշման մասին»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում պատմեց Հայկ Դեմոյանը։

Հենց մշտական ցուցադրության հայեցակարգի և դիզայնի հեղինակային իրավունքի առկայությունն ու դրա հետ կապված իրավական խնդիրներն են դա փոփոխելու փորձերի ձախողման պատճառը: Սակայն, Դեմոյանի խոսքերով, բացի իրավականից՝ կա նաև հարցի քաղաքական ենթատեքստ։

«Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում է վերջին տարիներին ընդհանրապես երկրում և մասնավորապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ, ես ամենևին էլ վստահ չեմ, որ ի նպաստ քաղաքական կոնյունկտուրայի և դրսից տրված պատվերների՝ մշտական ցուցադրությունը մասամբ կամ ամբողջությամբ չի փոփոխվի, կամ նույնիսկ ընդհանրապես փակվի։ Ընդ որում, ընդգծեմ, սա ամենամեղմ սցենարն է»,- նշում է նա։

Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ՝ նախկին տնօրեն Հարություն Մարությանի օրոք, որի անվան հետ, բացի ամեայնից, կապված են նաև ֆինանսական բնույթի հարցեր։ Բանն այն է, որ 2-3 տարի առաջ նա թանգարանի շենքի դրենաժային համակարգի վերանորոգման անհրաժեշտության վերաբերյալ նամակով դիմել է ԿԳՄՍՆ։ Այն ժամանակ այդ նպատակով փոխանցվել է մոտ 300 000 դոլար. համապատասխան փաստաթղթերը հասանելի են համացանցում։

«Այսինքն այսօր կրթության և գիտության նախարարությունը մոտ 2 մլն դոլար է հատկացնում (գումարը հնչեցվել է Գզոյանի ասուլիսում- Մ.Գ) նույն այն աշխատանքների համար, որոնց միջոցներ են հատկացվել դեռևս մի քանի տարի առաջ։ Եվ այն ժամանակ այդ աշխատանքների պատրվակով մշտական ցուցադրությունը մասամբ տևականորեն փակեցին։ Բնական հարց է ծագում. ինչո՞ւ խնդիրը չի լուծվել այդ ժամանակ, և հիմա պահանջվեց կրկին բյուջետային միջոցներ հատկացնել»,- ասում է պատմաբանը:

ՍԱԿԱՅՆ ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ։ Փաստը մնում է փաստ. Մարությանի օրոք մշտական ցուցադրությունը ժամանակավորապես փակվել է, բայց դրանում որևէ բան փոխել չեն համարձակվել, հասկանալով իրավական հետևանքների անխուսափելիությունը: Ինչո՞ւ և ինչպե՞ս է հնարավոր անել դա հիմա:

Դեմոյանի խոսքերով, ինքը տեղեկություններ ունի հեղինակավոր աղբյուրներից, որ վերևներում քննարկվում է Թանգարան-ինստիտուտի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու և Հուշահամալիրը փակելու հարցը: Եվ դա արվելու է վերանորոգման և հուշարձանի վերակառուցման բարեկերպ պատրվակով։ Այլ կերպ ասած, թանգարանը փակ է լինելու այցելուների համար, իսկ լեգենդար հուշահամալիրը պատվելու է շինարարական փայտամածներով։

Պատմաբանը վստահ է, որ նման իրավիճակը կհանգեցնի Ծիծեռնակաբերդի համալիր պարտադիր այցելության արարողակարգային միջոցառումների տեղափոխմանն այլ վայր, օրինակ՝ Եռաբլուր: Ընդ որում, ըստ նրա, ինքն անձամբ ներկա է եղել նման խոսակցությունների դեռևս անցյալ տարի։

«Կարծում եմ՝ հիմա խաղարկվում է հենց այդ սցենարը. պետության կողմից հիմնանորոգման և վերականգնման համար միջոցներ հատկացնելու գեղեցիկ ցուցանակի տակ նրանք մտադիր են պարզապես փակել ՀՑԹԻ-ն և Հուշահամալիրը։ Ընդգծեմ. Ծիծեռնակաբերդ այցելության արարողակարգային միջոցառումները չեղարկելու իշխանությունների մտադրության մասին վարկածը բացառապես իմ ենթադրությունն է՝ հիմնված առկա տեղեկատվության վրա։ Այդուհանդերձ իմ պարտքն եմ համարում հրապարակավ զգուշացնել այդ մասին հայ հասարակայնությանը»,- ասում է Դեմոյանը։

Մշտական ցուցադրանքի ցանկացած փոփոխություն կպահանջի դրա հեղինակների պարտադիր համաձայնությունը՝ հեղինակային իրավունքները չխախտելու համար։ Նրանք պետք է իմանան, թե ինչը և ինչպիսի հիմնավորմամբ է փոխվելու. արդյոք խոսքը արխիվային նոր տվյալների առկայության, նոր ցուցանմուշների ի հայտ գալու մասին է և այլն: Չէ որ ժամանակին Թանգարան-ինստիտուտի արխիվային ներուժն առավելագույնս օգտագործվել է մշտական ցուցադրանքը կազմելիս:

Խոսելով վերանորոգման աշխատանքների ժամկետների մասին՝ ՀՑԹԻ ներկայիս տնօրենը ասուլիսում հայտարարեց, թե ծրագրվում է դրանք ավարտել մինչև Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը: Սակայն, Հայկ Դեմոյանի կարծիքով, խոսքը լոկ առաջին փուլի մասին է. «Նրանք կարող են 2025 թվականի ապրիլի 24-ին ամբողջը բացել այցելության համար, իսկ հետո նորից փակել և արդեն անորոշ ժամանակով, քանի որ ոչ մի վերջնական ժամկետ տնօրենը չի նշել։ Եվ ուրեմն դա կարող է շարունակվել անվերջ»։

Վերանորոգման աշխատանքների նկատմամբ հանրային վերահսկողություն ապահովելու համար պատմաբանն առաջարկում է ստեղծել հասարակական կառույց (հանձնաժողով, խորհուրդ), որը կհետևի գործընթացին և թույլ չի տա ՀՑԹԻ ղեկավարությանը և իրեն վաղուց վարկաբեկած հոգաբարձուների խորհրդին գործել անվերահսկելիորեն և սեփական հայեցողությամբ:

«Այդ կառույցի անդամները, իհարկե, չեն միջամտի կամ խանգարի, նպատակը ճիշտ հակառակն է. օգնել։ Մենք առաջարկում ենք 2-3 ամիսը մեկ հնարավորություն ընձեռել մեզ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և տեղեկանալու դրանց ավարտի ժամկետների մասին: Առաջիկա օրերին հանդես կգամ նման նախաձեռնությամբ և, հավանաբար, կնշեմ կոնկրետ մարդկանց անուններ, առաջարկելով նրանց ընդգրկվել այդ կառույցում։ Բնականաբար, այն գործելու է հասարակական հիմունքներով, առանց որևէ իրավական լիազորությունների»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Մեր կողմից նշենք, որ ազգի և պետության համար բացառիկ կարևորության օբյեկտի հիմնանորոգման և վերակառուցման հարցում հասարակական վերահսկողության առկայությունն, անշուշտ, անհրաժեշտ է: Համաձայնեք, ՀՑԹԻ-ին և Հուշահամալիրին վերաբերող հարցերում դժվար է հավատալ փաշինյանական ոհմակի բարի մտադրություններին, հաշվի առնելով առաջին հերթին դրա ներկայացուցիչների անմիանշանակ արտահայտությունները Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի գենետիկ հիշողության վերաբերյալ։

Եվ, իհարկե, մտաբերելով վերջին խայտառակ լուսանկարը, որտեղ օկուպացիոն ռեժիմի պարագլուխն անձամբ բացարձակ երջանկություն է ճառագում ի տես ամենքի՝ ցեղասպան պետության առաջնորդի հետ անձնական հանդիպումից։

Նույն այն պետության, որը ոչ միայն չի ընդունել և չի ապաշխարել 20-րդ դարասկզբին իրականացրած Ցեղասպանության համար, ոչ միայն ամենագործուն մասնակցություն է ունեցել արցախահայության ցեղասպանությանը, այլև չի թաքցնում տարածաշրջանում հայկական պետության և հայկական հետքի իսպառ ոչնչացման գործընթացն ավարտին հասցնելու մտադրությունները: Բացառված չէ՝ նոր զանգվածային ոճրագործության միջոցով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИНЦИДЕНТ С НЕСОВЕРШЕННОЛЕТНИМИ ИЗ ТЕХА: «ПОХИЩЕНИЯ НЕ БЫЛО». А ЧТО ЖЕ БЫЛО?
    2025-06-09 09:45

    В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.

  • «СВЯЩЕННАЯ БОРЬБА» ДОЛЖНА СТАТЬ СВЯЩЕННОЙ БИТВОЙ: ФАЛЬСТАРТ НЕДОПУСТИМ
    2025-06-07 08:49

    «Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.

  • БОРЬБА ЗА АРМЕНИЮ ВСТУПАЕТ В РЕШАЮЩУЮ ФАЗУ: НАСТУПИТ ЛИ КАТАРСИС?
    2025-06-02 09:13

    "Пашинян окончательно присоединился к нашей кампании по выведению террористов в рясе на чистую воду», - так откровенно прокомментировал один из бакинских Телеграм-каналов ситуацию, сложившуюся в Армении после последних, мягко говоря, скандальных заявлений представителей властей. Слово «скандальный» в данном контексте действительно звучит слишком мягко, не отражая всей недопустимости и беспрецедентности сути, содержания, направленности и формы происходящего.

  • ОБ АРЦАХЦАХ, ПЛЕННЫХ И СОХРАНЕНИИ АРМЯНСКОГО НАСЛЕДИЯ ГОВОРЯТ В БЕРНЕ И ОСЛО, НО НЕ В ЕРЕВАНЕ
    2025-05-28 09:42

    «Коротко о пиар-акции под названием «Ереванский диалог». За счет армянских налогоплательщиков в гостинице «Двин» собрались несколько десятков госчиновников, экспертов и «просто хороших людей», чтобы верховный предатель армянской нации у них на глазах от имени нас всех вымаливал у азербайджанцев и турок мир и фактически заявил, что готов согласиться на ЛЮБОЕ их требование. Все», - написал правозащитник, бывший Омбудсмен Арцаха Рубен Меликян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ