Թրամփի 3-րդ մահափորձի մեջ մեղադրվողը հայտարարել է, թե ինքը հայ է և զենք է կրել, քանի որ իրեն սպառնացել են սպանել
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր երրորդ մահափորձի մեջ մեղադրվողը Fox News Digital-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են։
49-ամյա Վեմ Միլլերը վերահսկիչ անցակետում՝ շաբաթ երեկոյան Կալիֆոռնիայի Կոաչելլա հովտում Թրամփի հանրահավաքին մասնակցելու համար իշխանություններին հայտնել է այն ատրճանակի մասին, որով ինքը միշտ ճամփորդում է, չնայած այն երբեք չի օգտագործել: Նա պնդել է, որ փաստաթղթերը, որոնք Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոն կեղծված է անվանել, միանգամայն օրինական են:
Թրամփի նկատմամբ հուլիսից իրականացված երկու մահափորձերից հետո զենքի մեղադրանքով նրա ձերբակալությունը չարաշահումների տեղիք է տվել: Բայց նա արագ ազատ է արձակվել 5000 դոլար գրավի դիմաց, և նրա նկատմամբ դաշնային մեղադրանք դեռ չի առաջադրվել: «Ճանապարհորդելիս ատրճանակս միշտ բեռնատարի թափքում եմ պահում»,-պատմել է Միլլերը Fox News Digital-ին տված հեռախոսային հարցազրույցում:
Նա հայտարարել է, որ երբեք չի կրակել այդ ատրճանակից, բայց սկսել է կրել, երբ իրեն սպառնացել են սպանել։
Միլլերը պատմել է, որ 30 տարի աշխատել է լրատվամիջոցներում, որտեղ սկսել է աշխատել միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ Նա միաժամանակ աշխատել է երաժշտական տեսահոլովակների և հեռուստատեսային շոուների վրա՝ լավագույն արտիստների հետ և բացել է« America Happens Network» նախագիծը՝ լրատվամիջոցներում «գրաքննության» դեմ պայքարելու համար:
Ըստ Միլլերի՝ հենց այս աշխատանքի ժամանակ է սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ և ստիպված հրազեն է ձեռք բերել: Երբ նրան հարցրել են մեքենայում ունեցած բոլոր կեղծ անձնագրերի և անձը հաստատող վկայականների մասին, Միլլերը հայտարարել է, թե դրանցից ոչ մեկը կեղծ չէ։
Միլլերը հայտարարել է նաև, թե ինքը հայ է և ունի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս իր լրիվ հայկական անուն-ազգանունը և փաստաթղթեր, որոնցում հայկական անունը բացակայում է, քանի որ այդ փաստաթղթերի օգտագործումը աշխարհի որոշ վայրերում կարող է հանգեցնել իր սպանության՝ «դարերի ընթացքում հայերի ոչնչացման արշավի պատճառով»։
Միլերը նշել է, որ ընդհակառակը, վերջին շրջանում ինքը «միանշանակ ավելի շատ հանրապետական է» և որ ինքը «100%-ով» սատարում է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.