Գրիգորյան․ Հայտնի չէ, թե սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը
Թե հայ–ադրբեջանական սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը, դեռ հայտնի չէ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում։
Նշենք, որ հանձնաժողովում այս պահին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։
«Հաջորդ հատվածի վերաբերյալ անգամ քննարկումներ չեն եղել, որևէ սկզբունք չի ամրագրվել։ Մի սահմանում կա, որը ես համարում եմ ռեալ պայմանավորվածություն` դա պետք է որոշվի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի գալու, ասի` եկեք շարունակենք այս հատվածում»,– ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ Տավուշի մարզի հատվածը եղել է ամենաբարդը, և ամենաբարդ հատվածից սկսելը նույնպես կոնսենսուսի արդյունք է եղել։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը ՝ 1976 թվականի քարտեզների հիման վրա Տավուշում մի շարք բնակավայրերի միջև անհապաղ սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.