Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա
Իսրայելն այս գիշեր հարձակվել է մի շարք ռազմական կենտրոնների վրա Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ Նահանգներում։ Այս մասին հայտնում են Իրանի ՀՕՊ ուժերը։
«Այս (իսրայելական, – խմբ.) ռեժիմն այսօր առավոտյան հարձակում է իրականացրել Թեհրան, Խուզեստան և Իլամ Նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա։ ՉնայածերկրիՀՕՊհամակարգի հաջող հակազդեցությանը, մի շարք օբյեկտների հասցվել է սահմանափակ վնաս», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նույնպես հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակներում:
Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ում հայտարարել են, որ ՌՕՈւ ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են Իսրայել՝ ավարտելով գրոհը:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Իրանի մի շարք շրջաններում ռազմական թիրախներին հասցվող ճշգրիտ և նպատակային հարվածները։ Մեր ինքնաթիռները ապահով վերադարձան տուն։ Հարվածը հասցվել է` ի պատասխան վերջին ամիսներին Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ իրանական ռեժիմի հարձակումների: Պատասխան հարվածն ավարտված է, առաքելությունն ավարտված է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելական բանակում նշելեն նաև Իրանում հարձակված թիրախները. դրանց թվում են հրթիռային գործարանները, «Երկիր – օդ» հրթիռային համալիրները և ՀՕՊ հզորությունները:
Իսրայելի գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ:
Սա պատմության մեջ առաջին իսրայելական ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի համար իշխանությունները պաշտոնապես ստանձնել են պատասխանատվությունը:
Առավոտյան Իրանում ավիաչվերթերը չեղարկվել են, սակայն ավելի ուշ ավիահաղորդակցությունը վերականգնվել է։
Հիշեցնենք՝ Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է «որսալ»: Իսրայելական իշխանությունների տվյալներով` գնդակոծության հետևանքով երկրի քաղաքացիների շրջանում զոհեր չեն եղել։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին Գազայի հատվածում մեկ մարդու մահվան մասին։
Իրանը պնդում է, որ հրթիռները հարվածել են Իսրայելի ռազմական օբյեկտներին, Իսրայելն իր հերթին վնասը «նվազագույն» է անվանում։ Նրանք խոստանում են պատասխան հարված հասցնել, իսկ ԱՄՆ-ն` օգնության գալ իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.