Последние новости

ԿԻՍԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի քաղաքացիների սննդակարգում ցորենը կարելի է փոխարինել բրնձով, արդեն երկու շաբաթ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է: Եվ դա հասկանալի է։ Գրիգորյանը ոտնձգություն կատարեց, ըստ էության, սրբության դեմ, հնարավոր համարեց հրաժարումը հացից՝ հայկական ամեն սեղանի գլխավոր հերոսից։ Իսկ եթե այստեղ հիշատակենք նաև կոնկրետ լավաշի դերը, ապա գրիգորյանական առաջարկն առհասարակ մարտահրավեր է հայ մշակութային ժառանգությանը (10 տարի առաջ հայկական լավաշը ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում)։ Մի խոսքով, հայերին ցորենից բրնձի «կապելու» գաղափարը միանգամայն արժանիորեն հասարակական վրդովմունքի ալիք բարձրացրեց։ Բայց, թերևս, առանձնահատուկ ուշադրության է արժանի ոչ թե բուն գաղափարը, այլ դրա տրամաբանությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Երևանում անցկացված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց. «Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Պիտի ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Պարզ օրինակ միայն. մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի։ Ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ մի պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»

Բնականաբար, Գրիգորյանը բնավ պատահաբար չի հղացել այդ վիթխարի միտքը։ Բանն այն է, որ ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը մասնակցել էր Ուկրաինայի պարենային անվտանգությանը նվիրված առցանց համաժողովին, ինչը տարակուսանք էր առաջացրել Մոսկվայում։ Այսպես, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Եթե մարդիկ շահագրգռված են պարենային անվտանգության հարցերով, ապա նրանք պետք է ելնեն նրանից, թե ինչպիսին է պարենային անվտանգության հետ կապված իրավիճակն իրենց երկրում ...Ուրեմն գուցե ավելի լավ է Ռուսաստանի՞ հետ կապ հաստատեն տեսակոնֆերանսի միջոցով՝ իրենց պարենային անվտանգությունը քննարկելու համար»։

Ըստ էության, Զախարովան հիշեցրեց Գրիգորյանին, որ պարենային անվտանգության ոլորտում Հայաստանը կախված է Ռուսաստանից, իսկ Գրիգորյանն ի պատասխան առաջադրեց ցորենը բրնձով փոխարինելու թեզը: Ուղիղն ասենք, ՌԴ-ից Հայաստանի պարենային կախվածությունը գերազանցում է միայն ռուսական ցորենի մատակարարման շրջանակները։ Նույն հաջողությամբ Գրիգորյանը կարող է առաջարկել ռուսական բուսայուղից անցնել մեքենայի յուղի, տավարի մսից կարելի է անցնել սպիտակուցներով հարուստ միջատների։ Կարելի է ընդհանրապես ոչինչ չուտել: Միայն թե այնքան էլ պարզ չէ՝ հանուն ինչի։ Հանուն Երևանի վրա Մոսկվայի ազդեցության նվազեցմա՞ն։ Դե, ասենք թե։ Բայց այդ դեպքում արդեն բացարձակ անհասկանալի է Հայաստանի առկայությունը ԵԱՏՄ-ի կազմում, որի շրջանակներում Երևանի վրա Մոսկվայի տնտեսական ազդեցությունը թույլ տվեց Հայաստանին, օրինակ, անցած տարի տնտեսական աճի տեմպերով զբաղեցնել 4-րդ տեղն աշխարհում։ Եվ հիմա էլ հայոց տնտեսությունն ապրում է հիմնականում ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման և հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման շնորհիվ։

Բայց վերադառնանք Գրիգորյանի գաղափարի տրամաբանությանը։ Ահա ուրեմն, եթե ուզում ես թուլացնել կախվածությունդ մի գործընկերոջից, թուլացրու: Բայց կա դա անելու մեն-միակ միջոց։ Համենայն դեպս՝ Հայաստանի պարենային անվտանգության համատեքստում։ Ակնհայտ է, որ հարցը լուծվում է միայն պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացման միջոցով։ Այլ կերպ ասած, ավելի տրամաբանական կլիներ, եթե Գրիգորյանը առաջարկեր անցնել ոչ թե ցորենից բրնձի,այլ ռուսական ցորենից՝ հայրենի ցորենի։ Այ, տվյալ դեպքում նկատելի կլիներ Հայաստանի պարենային անվտանգությունը արտաքին ազդեցությունից ազատելու իրական ձգտումը։ Բայց ՀՀ ԱԽ քարտուղարի տրամաբանությամբ՝ պետք է արտաքին մի ազդեցությունը փոխարինել մյուսով, է՛լ ավելի մեծով։ Կհարցնեք՝ ինչո՞ւ ավելի մեծով: Պատասխանը պարզ է։ Բանն այն է, որ Հայաստանում որոշակի, իհարկե, ոչ բավարար ծավալներով արտադրվում է ցորեն, իսկ այ բրինձ չի արտադրվում ընդհանրապես։ Եվ մեզ առաջարկվում է, ըստ էության, ռազմավարական պարենային ապրանքի կիսաներկրումից, արտաքին դերակատարներից մեր պարենային անվտանգության մասնակի կախվածությունից անցնել ամբողջական ներկրման և բացարձակ կախվածության։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մտքով անգամ չի անցնում, որ կառավարությունն ավելի լավ է զբաղվի պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմամբ։

Գրիգորյանի ասածը շատերին անհաջող կատակ թվաց։ Բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր կատակի մեջ կա կատակի բաժին։ Չմոռանանք նաև, որ այս կառավարությանը բնորոշ է կատակել անասելի դաժանորեն։ Այնպես որ բնավ փաստ չէ, թե վաղը հայկական սեղանին հացը չեն մատուցի որպես նրբախորտիկ։ Ասենք, և ոչ միայն հացը

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ