ՄԳԻՄՕ-ն և Դիվանագետների համահայկական խորհուրդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՄԳԻՄՕ–ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական կապերի զարգացումը։ Կողմերն առաջարկել են 2024-2025 թվականների ընթացքում համատեղ իրականացնել մի շարք նախագծեր։ Քննարկվել է մի շարք համատեղ գիտաժողովներ անցկացնելու առաջարկը։
Անատոլի Տորկունովը ներկայացրել է համալսարանի գիտահետազոտական և կրթական գործունեության առանցքային ոլորտները, այդ թվում՝ նորարարական բնագավառները, մասնավորապես՝ ճանաչողական հետազոտությունների և գործնական արևելագիտության ծրագրի մանրամասները։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի և ընթացիկ միջազգային օրակարգի շուրջ։
Նշենք, որ հայկական պատվիրակությունը Մոսկվա էր ժամանել հոկտեմբերի 28–ին։
Պատվիրակության կազմում են եղել Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը և Քուվեյթում և Հունաստանում նախկին դեսպան, նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության նախկին ղեկավար Ֆադեյ Չարչոլյանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետազոտական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը, ռեկտորատի խորհրդական Անդրեյ Ռեշետնյակը և Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Սուչկովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.