Ցեղասպանության ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունը չէ․ ՀՀ ԱԳ նախարար
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն զբաղվում է Արցախյան հակամարտության կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։
«Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ այն թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ»,- ասաց Միրզոյանը։
Խոսելով Արցախյան հակամարտության հարցի մասին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտություն երբ ասում եք, մենք հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է և թղթով, քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, ավարտված չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այն, ինչով մենք զբաղվում ենք այս պահին, ունի հետևյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
Պատգամավորը նաև հետաքրքրվել էր, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվու՞մ է COP 29-ին մեր երկրի մասնակցության համար նախապայման դարձնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը։ Միրզոյանը նշեց՝ գերիների հարցը թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։ Ինչ վերաբերում է COP 29-ին, հայկական կողմի մասնակցությունը հաստատված չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 11:06
Геноциды не являются уникальными. Однако Геноцид армян отличается от других тем, что идеология, подпитывавшая геноцид, не была побеждена. Турецкое правительство и значительная часть общества поощряют отрицание Геноцида армян. В последние месяцы Эрдоган не только усилил отрицание, но и хвастается ролью Турции в этнической чистке Нагорного Карабаха. Об этом сообщил Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства.
-
2025-05-05 11:05
Правящее на севере Йемена шиитское военно-политическое движение "Ансар Алла" (хуситы) объявило о введении полной воздушной блокады Израиля. Об этом говорится в сообщении вооруженных сил хуситов, опубликованном в Telegram-канале.
-
2025-05-05 11:03
Пророссийский лидер ультраправых Румынии Джордже Симион одержал победу в первом туре президентских выборов. Об этом пишут Reuters и Digi24.ro со ссылкой на официальные результаты.
-
2025-05-05 10:14
В рамках встреч-лекций Армянского университета с представителями военно-политического руководства в период Первой Арцахской победоносной войны 3 мая состоялась встреча слушателей и преподавателей с председателем Комитета сил самообороны Арцаха, а затем Комитета сил обороны НКР (1989-1993 гг.), третьим президентом Армении, Героем Арцаха Сержем Саргсяном.