Կառավարությունն ԱԶԲ–ից 89 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից կներգրավի 89 մլն եվրոյի վարկային միջոցներ` ֆինանսավորելու 2024 թ. պետական բյուջեի պակասուրդը։ Բանկի և ՀՀ-ի միջև վարկային համաձայնագրի ստորագրումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ 2024 թ․ պետական բյուջեի պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ, որի համար նախատեսվել է շուրջ 450 մլն դոլարի (ավելի քան 407 մլն եվրո կամ 173 մլրդ դրամ,–խմբ.) բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:
«Այդ պատճառով ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից շուրջ 89,469 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթաց»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Վարկային միջոցները կուղղվեն երեք հիմնական բաղադրիչների՝
Հարկաբյուջետային, պետական պարտքի և ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում և ամրապնդում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ներդրում,
Պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում ,
Ֆինանսական գործիքների և ներդրողների բազայի ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.