2 շաբաթում հանրային տրանսպորտից օգտվող ուղևորների 3,4%–ն է էլեկտրոնային վճարում կատարել
Երևանում հանրային տրանսպորտից օգտվող ավելի քան 3,7 մլն ուղևորից միայն 3,4 տոկոսն է 2 շաբաթում օգտվել միասնական տոմսային համակարգից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Հաշվետու երկու շաբաթվա ընթացքում 3 մլն 742 հազար 435 ուղևորից միասնական տոմսային համակարգից օգտվել է 126 հազարը կամ 3,4 տոկոսը։ Նոյեմբերի 1-ին 316 782 ուղևորից էլ օգտվել է 52 153, իսկ նոյեմբերի 2-ին` 231 523 ուղևորից օգտվել է 50 837 ուղևոր։ Նոյեմբերի 3-ին` 176 579 ուղևորից էլ միասնական տոմսային համակարգից օգտվել է 46 134-ը»,– նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` 67 երթուղում նախատեսված 7874-ի փոխարեն փաստացի սպասարկել է 7102 շարժակազմ։ Տեղի է ունեցել 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 2-ի դեպքում եղել են նաև մարմնական վնասվածքներով ուղևորներ։
Նշենք, որ նոյեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսներում դեպքեր են եղել, երբ վալիդատորները չեն աշխատել, իսկ ուղևորների մոտ չի եղել 100 դրամանոցներ։ Փոխքաղաքապետ Սերգեյ Գրիգորյանը հայտնեց, որ այդ թերությունների համար ներողություն են խնդրում ու փորձում են հնարավորինս արագ կարգավորել դրանք։
Նա նաև ընդգծեց, որ շաբաթ–կիրակի օրերին միասնական տոմսային համակարգով վճարման հասույթը 4 և 5 մլն դրամով ավելացել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։ Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.