Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է. փաստաբան
Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարո Ասատրյանը։
«Դատարանում ունենք պահանջ, որը վիճարկման հայցի տրամաբանության ներքո է։ Դեռևս փետրվարի 29-ին մեր կողմից հայցադիմում էր ներկայացվել հետևյալ պահանջով՝ ոչ իրավաչափ ճանաչել ԿԳՄՍ նախարարության գործողությունները։ Դատարանը մեզ հայցի վերադարձ է արել և մենք փոխել ենք և մեր պահանջը ձևակերպել հետևյալ ձև՝ պետռեգիստրում իրավունքի դադարեցումը և վերակազմակերպումը, որը տեղի է ունեցել, անվավեր ճանաչվի և վերացվի, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչվի ԿԳՄՍ նախարարության կողմից կատարված գործողությունները։ Արդարադատության նախարարությունն արձանագրել է, որ Գոյ թատրոնի հայցը ճանաչման հայց է»,- նշեց փաստաբան Կարո Ասատրյանը։
Դիտարկմանը, թե իրենց կողմցի հղում արված Արդարադատության նախարարության փաստաթուղթը, ըստ Սունդուկյան թատրոնի իրավաբանի, հիմք չի կարող հանդիսանալ, որ բանալիները նրանց տրամադրեն, քանի որ նախարարությունը նման լիազորություն չունի՝ Կարո Ասատրյանը պատասխանեց, որ ԱՆ-ից իրենք չեն պահանջել որոշում տալ, այլ խնդրել են օրենքի մեկնաբանություն, քանի որ Սունդուկյան թատրոնի տնօրինությունը, նախարությունն ու «Գոյ»-ի տնօրենի ԺՊ նշանակված Կարեն Սիմոնյանը միակողմանիորեն էին մեկնաբանում․ «Մենք ասում ենք՝ կասցեված է և բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրենք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն, եթե ոչ, մենք այլ ձևով մեր իրավունքները կպաշտպանենք»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: