ՀՀ քաղաքացիների գրեթե 60%-ը հավանություն չի տվել վարչապետ Փաշինյանի աշխատանքին
ՀՀ քաղաքացիների 58%-ը հավանություն չի տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից հոկտեմբերի 24-30-ն անցկացված հարցման տվյալները 1 100 քաղաքացու շրջանում։
Հարցվածների 14,1%-ն (հուլիս՝ 13,4 %) ասել է, որ լիովին հավանություն է տալիս վարչապետի աշխատանքին, 20,4%-ն (հուլիս՝ 21,7%) ասել՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 16,1%-ը պատասխանել է, որ ավելի շուտ հավանություն չի տալիս, իսկ 41,5%-ը (հուլիս՝ 14,5%) բոլորովին չի հավանում։ Հարցված քաղաքացիների կեսից ավելին բացասաբար է գնահատել նաև Հայաստանի նախագահի, կառավարության և խորհրդարանի աշխատանքը։ Նրանց 55,3%-ն ասել է, որ մասամբ կամ ամբողջությամբ հավանություն չի տալիս նախագահի աշխատանքին, 66,5%-ը մասամբ կամ ամբողջությամբ հավանություն չի տալիս խորհրդարանի աշխատանքին, 56,3%-ը մասամբ կամ ամբողջությամբ հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին։ Հարցվածները գնահատել են նաև ԱԺ խմբակցությունների աշխատանքը։ Նրանք ՔՊ աշխատանքը 5-բալանոց սանդղակով գնահատել են 2,3, «Հայաստան» խմբակցության աշխատանքը 2, իսկ «Պատիվ ունեմ»-ինը՝ 1,9։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.