Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող՝ լավագույն ֆինանսական կազմակերպությունների ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով, Արդշինբանկը ճանաչվել է կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկայի առաջատար։ Հիշեցնենք, որ լավագույն դիլերը ընտրվում է AMX-ի անդամ հանդիսացող Հայաստանի բանկերի և ներդրումային կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԵԳԱՆՅԱՆԸ ՆՇԵԼ Է. «2024 թվականի մրցանակաբաշխությունը ցույց տվեց Հայաստանի կապիտալի շուկայի աճող դինամիկան և մասնակիցների՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությունը։ Մրցանակակիրների հաջողությունները նպաստում են Հայաստանի ֆինանսական շուկայի հանդեպ տեղական և միջազգային ներդրողների վստահության ամրապնդմանը»։

Արդշինբանկը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ օբյեկտիվ գնահատականի համար՝ նշելով, որ այս մրցանակը բանկի աշխատակիցների և հաճախորդների նվաճումն է։ Բանկը նաև վստահեցրել է, որ շարունակելու է ընդլայնել իր ներդրումային բիզնեսը՝ նպատակ ունենալով ձևավորել զարգացած կապիտալի շուկա, ապահովել հաճախորդների բարեկեցությունը և Հայաստանի տնտեսության ընդհանուր բարօրությունը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը ճանաչեց որպես Եվրոպայի տարվա գործարք։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

  • ОСТОРОЖНО, ИЮЛЬ!
    2025-07-03 10:37

    Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.

  • «НЕ СОМНЕВАЕМСЯ, ЧТО НАС ПОДДЕРЖАТ ПРИНУДИТЕЛЬНО ИЗГНАННЫЕ СО СВОЕЙ РОДИНЫ АРЦАХЦЫ»
    2025-07-03 09:51

    Джавахкская диаспора России обратилась с посланием к главе МИД РФ Сергею Лаврову. В послании говорится:

  • АРДШИНБАНК НА ПЕРЕДОВОЙ ЦИФРОВОЙ БЕЗОПАСНОСТИ: БАНК - СПОНСОР И УЧАСТНИК МЕРОПРИЯТИЯ «BUGBOUNTY 2025»
    2025-07-02 16:14

    Ардшинбанк продолжает развивать свои технологические предложения, внедрять инновационные решения и совершенствовать свою цифровую среду. Каждая новая услуга или решение разрабатывается с учетом безопасности, поскольку защита данных клиентов на всех уровнях и их доверие стоят на первом месте.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ