Աննախադեպ ազդեցություն. հանձնախմբի աջակցած թեկնածուների ավելի քան 90 տոկոսն անցել է ԱՄՆ Կոնգրես
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ամերիկահայերի աննախադեպ ազդեցությունը ընտրություններում, դա հանձնախմբի մեկամյա քարոզչության արդյունքն է ողջ համայնքի էլեկտորալ ուժի եւ կոալիցիոն գործընկերների ռազմավարական օգտագործման գծով կարեւոր նախագահական նահանգներում եւ Կոնգրեսի թեժ ընտրություններում, նշվել է կազմակերպության հայտարարությունում։
«Հանձնախումբը խելացի է իրականացրել այս ընտրությունները,- նշել է գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեսահոլովակում, որը թողարկվել է ընտրատեղամասերի փակվելուց հետո նոյեմբերի 5-ին։- Մենք չենք իջեցրել նշաձողը եւ չենք դավաճանել մեր արժեքներին, բայց մենք ձայն ենք բարձրացրել եւ օգտագործել ենք մեր ձայնը։ Մենք խոստումներ չենք ընդունել, բայց մենք պահանջել ենք պատասխանատվություն»։
Հանձնախումբը չի աջակցել նախագահի ոչ մի թեկնածուի, դրա փոխարեն կենտրոնացել է «քաղաքական վնասներ ստեղծելուման վրա նրանց համար, ովքեր անցնում են մեր համայնքով, ովքեր զինում եւ խրախուսում են հայոց ցեղասպանությունը», ամերիկահայերի անհանգստությունը։ «Արցախն առաջին հերթին, ԱՄՆ քաղաքական ասպարեզում, որպես ամերիկյան ընտրողների առաջնահերթություն», նշել է Համբարյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին եւ կոալիցիոն գործընկերներին այն բանի համար, որ նրանք օգնել են համայնքին «դուրս գալ այս ընտրափուլից շատ ավելի ուժեղ, քան մտել էինք այդ շրջափուլ, հարգված որպես հզոր ընտրազանգված, որը ձայն եւ ձայներ ունի, ազդեցություն եւ ներգործություն»։
Հանձնախումբն աջակցել է ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուի, որոնց ավելի քան 90 տոկոսը ընտրվել է ԱՄՆ 20 նահանգներում, ընդգծել է կազմակերպությունը։
Հանձնախմբի յուրաքանչյուր հավանություն ամրապնդվել է մանրամասն հաշվետվությամբ, որոնցում վավերագրվել է յուրաքանչյուր գործող սենատորի եւ ներկայացուցչի գործունեությունը ըստ ավելի քան 40 քաղաքական չափորոշիչների, շեշտադրելով Արդբեջանի պատասխանատվության ենթարկումը Արցախի ցեղասպանածին էթնիկ զտման համար, եւ ըստ Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության աջակցության։ Այս տարի հաշվետու քարտերն ընդգրկում են օրենսդրական գործունեության, համայնքի գործունեության եւ սոցիալական ցանցերի աննախադեպ ծավալ, ներառյալ բանաձեւերը, նամակները, միջոցառումները եւ հրապարակային հայտարարությունները՝ ի աջակցություն հանձնախմբի գերակայությունների։
Ուշադրության են առնվել նաեւ անդամությունը Հայ խմբակցությունում, ուղեւորությունները Հայաստան եւ Արցախ, մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, պատասխանատվության պահանջը Արցախում իրականացված ցեղասպանության համար եւ Հայաստանի անկախության նշումը, փոխգործակցությունը ամերիկահայ ընտրողների հետ, եւ որ շատ կարեւոր է, Կոնգրես ուղղվող նամակների լայն աջակցությունը հանձնախմբի կողմից աջակցվող փաստաբանական առաջնահերթությունների գծով, ներառյալ օրինագծերը արտաքին օգնության մասին 2024 եւ 2025 ֆինանսական տարում եւ Ազգային պաշտպանության հատկացումների օրենքը (NDAA)։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.