Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՐԹԵՐ ՉԵՆ ԵՐԵՎՈՒՄ

Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային կոմունիկացիաների նախագիծը փող աշխատելու միջոց է ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների համար, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան:

«Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը այնուամենայնիվ պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը հայտնվի չինական սուպերմարկետում։ Մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք  այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց Պապոյանը երեքշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքերով, «խաղաղության խաչմերուկը» վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին։ «Շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակում են քննարկումները։

Մենք ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- ընդգծեց նախարարը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՐԴԵՆ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՎԵՌՎԱԾ ԵՆ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԻ ՎՐԱ, որը ձևակերպվել է նույնիսկ բրոշյուրի տեսքով։ Դա առաջ են մղում ամենատարբեր միջազգային ամբիոններից, գլոբալ համաժողովներում, տարբեր երկրների ղեկավարության հետ հանդիպումներում։ Բայց չգիտես ինչու այդչափ «գայթակղիչ» նախագիծն առանձնապես չի տպավորում նրանց, ում դա, ըստ էության, պետք է շահագրգռի։ Այո,  երբեմն հնչում են դրական գնահատականներ, բայց այդքանով ամեն ինչ սահմանափակվում է։ Թվում է, թե հավանական ներդրողները պիտի որ հերթ կանգնեն այն նախագծին մասնակցելու համար, որը, հայաստանյան իշխանությունների պնդմամբ, վիթխարի օգուտներ է խոստանում բոլորին։ Բայց հերթեր կարծես թե չկան։ Ինչո՞ւ։ Գուցե այն պատճառով, որ հավանական ներդրողները թերահավատորե՞ն են վերաբերվում ՀՀ իշխանության հերթական սևեռուն գաղափարին։ Մի տեսակ լուրջ չեն ընդունում նրան։

Ուղիղն ասենք, թերահավատության համար այստեղ կան բոլոր հիմքերը։ Նախևառաջ ակնհայտ է, որ Հայաստանի վերածումը տրանսպորտային խաչմերուկի, լոգիստիկ երթուղիների հատման կետի, որպես անհրաժեշտ պայման պահանջում է նախագծին մասնակցելու մեր բոլոր հարևանների համաձայնությունը։ Իսկ դա նշանակում է, որ առանց Բաքվի և Անկարայի միանշանակ աջակցության գաղափարն ուղղակի անիրատեսական է։ Խաչմերուկը չի կարող խաչմերուկ լինել պարզապես անունով: Այսինքն հայկական նախաձեռնության իրականացումը փաստացի ուղղակիորեն կախված է ադրբեջանական ու թուրքական հավանությունից և ծրագրին մասնակցելու ցանկությունից։

Եվ ահա այստեղ ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Տվյալ համատեքստում նա նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Ըստ էության, ենթադրյալ խաչմերուկի երկու կողմերը փակ են, և հիմքեր չկան ենթադրելու, թե հայկական «Խաղաղության խաչմերուկը» երբևէ կհետաքրքրի Անկարային ու Բաքվին: Նրանք, ինչպես հայտնի է, ունեն տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման սեփական մոտեցումը, իրենց սևեռուն գաղափարը, որի հիմքում «Զանգեզուրի միջանցքն» է։ Փաստորեն «խաղաղության խաչմերուկն» այսօր փակուղային վիճակում է։ Եվ այդ փակուղին գովազդում են հայաստանյան իշխանությունները։

Բացի այդ, ինչպես հայտնի է, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, մեր հարևանները, ասենք՝ նաև արտատարածաշրջանային դերակատարները տարածաշրջանային լոգիստիկ նախագծերին վերաբերվում են ոչ միայն, նույնիսկ ոչ այնքան որպես «փող աշխատելու միջոցի», այլ որպես աշխարհաքաղաքական խնդիրների լուծման և իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարման գործիքի։ Ուստի ամեն ինչ չէ, որ չափվում է փողով։ Ո՛չ Բաքվի, ո՛չ Անկարայի, ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Թբիլիսիի համար։ Ավելին, ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ էլ Պեկինի

ԹԵՊԵՏ, ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ԽՈՍՔՆ ԱՅԼ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ Է։ Ահավասիկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն առաջ է մղում «խաղաղության խաչմերուկի» գաղափարը։ Դատելով այդ նախարարի աշխատանքի առանձնահատկություններից՝ քարոզչական գլխավոր հաղթաղուղթը պետք է լիներ նախագծի հեռանկարների տնտեսական հիմնավորումը։ Մինչդեռ նման հիմնավորումներ, ըստ էության, չկան։ Դժվար թե այդպիսիք համարվեն վերացական հայտարարություններն այն մասին, թե գաղափարի իրականացման դեպքում և՛ մյուս մասնակիցները, և՛ Հայաստանը հնարավորություն կունենան փող վաստակել: Համաձայնեք, տնտեսական գերատեսչությունից առհասարակ ակնկալվում են նախագծի արդյունավետության ավելի կոնկրետ գնահատականներ։

Այդ նախաձեռնության գոյության մեկ տարվա ընթացքում կարելի էր գոնե մոտավորապես հաշվարկել, թե ինչ շահաբաժիններ կարող է ակնկալել Հայաստանը իր իսկ ծրագրի իրականացման դեպքում։ Դեռ ոչ մի անգամ ոչ մի հայ պաշտոնյա չի կարողացել նույնիսկ մոտավոր թվերով նշել այդ գաղափարի ենթադրյալ արդյունքը։ Նկատեք, Հայաստանը կանոնավորապես աշխարհին է ներկայացնում իր նախագիծը, առաջարկում միասին փող աշխատել, բայց ինքը չնչին իսկ պատկերացում չունի, թե որքան գումար կարելի է վաստակել դրա շնորհիվ: Եվ ընդ որում հայաստանյան իշխանություններն ուզում են, որ ինչ-որ մեկը լո՞ւրջ ընդունի իրենց գաղափարը։

Մինչ Հայաստանի իշխանության օրակարգում տխրահռչակ «Խաղաղության խաչմերուկի» հայտնվելը՝ Հայաստանի կառավարությունն առաջ էր տանում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համանման գաղափար։ Դա պակաս պաթետիկ տեսք ուներ, բայց այդուհանդերձ կառավարությունը նախանշում էր որոշակի կոնկրետ տնտեսական նպատակներ, որոնց պատրաստվում էր հասնել մտահղացման կենսագործման դեպքում։ Մասնավորապես, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը բազմիցս հայտարարել է, որ ինչպես իր գերատեսչության, այնպես էլ օտարերկրյա փորձագետների գնահատականներով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը երկու տարում կավելացնի Հայաստանի ՀՆԱ-ն 30%-ով։ Իհարկե, դա նույնպես նման չէր հեռանկարների լուրջ, խորը վերլուծության: Բայց գոնե ինչ-որ կոնկրետություն կար։ Իսկ ի՞նչ է հիմա։ Համատարած գեղարվեստական հորինվածք

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • А КАК ЖЕ ПРИОРИТЕТЫ?
    2025-05-24 11:43

    Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.

  • КОНВЕРТАЦИЯ ФИАСКО
    2025-05-22 09:50

    Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.

  • СЕКРЕТ РОСТА
    2025-05-20 09:34

    Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.

  • ДЛЯ ЧЕГО НУЖНЫ ПОСРЕДНИКИ?
    2025-05-17 10:15

    Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ