Последние новости

Բաքվում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները չեն համարում հավակնություն

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն X հարթակում պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես հայտնում է -ն, նա այս մասին հրապարակում է տարածել ։

«Այխան Հաջիզադեն նշել է, որ որևէ պատճառ չկա, որ Ադրբեջանի Սահմանադրությունն իբր տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, ինչպես երեկ խորհրդարանում նշեց Փաշինյանը։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ դրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ըստ APA-ի հայտարարել է նա։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, թե ինչու Հայաստանը չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը։

«Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում կա 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին։ Այս ակտն իր հերթին վերաբերում է 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին։ Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագրում, իր հերթին, նշվում էր, որ այն ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին ներկայացրեց իր վարչատարածքային քարտեզը, ըստ որի Ադրբեջանը ներառում էր Հայաստան ամբողջ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը. ինչպես նաև Հայաստանի մասամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի տարածքները։ Շիրակի, Լոռու մարզերը: Սա այսօրվա Հայաստանի տարածքի մոտ 60 տոկոսն է։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Փաշինյանը։

Հերքելով ՀՀ վարչապետի վկայակոչած վերոնշյալ ակնհայտ փաստը, Բաքուն դրանով հասկացնում է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներն ամենևին էլ չեն համարվում պահանջատիրություն, այլ ընդամենը պնդում են թվարկված տարածքների «ադրբեջանական պատկանելիությունը»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ