Սարգսյան․ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ
Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, այո, նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ և համացանցում տարածված մի քանի լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ նա 30 վայրկյանով կանգնել է Թրամփի կողքին ընդունելության ժամանակ կամ քայլել է նրա կողքով բազմակողմ միջոցառման ընթացքում: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Երեկ մի քանի գործընկերներ ինձ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ճիշտ է փոխխոսնակի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը չի եղել: Կարդացի նրա խոսքը: Ասվածի կեսը սխալ էր: Ստիպված եմ արձագանքել, քանի որ օրեր առաջ ինքս էի գրել Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահի մակարդակով այց/հեռախոսազրույց չունենալու մասին:
Տեր-Պտրոսյանը ԱՄՆ մինչև 1994թ. այցը էլի է այցելել: Նրա 1994թ. այցն էլ պետական/պաշտոնական/աշխատանքային էր, քանի որ բացի Վաշինգտոնից այլ քաղաքներում էլ էր հանդիպումներ ունեցել հայ համայնքի հետ:
Սակայն խնդիրը հետևյալն է.
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի բոլոր նախագահներն էլ տարբեր առիթներով աշխատանքային հանդիպումներ են ունեցել իրենց բոլոր ամերիկացի գործընկերների հետ, ունեցել են նաև հեռախոսազրույցներ:
Տեր-Պետրոսյանը՝ Բուշի և Քլինթոնի,
Քոչարյանը՝ Քլինթոնի և Բուշի,
Սարգսյանը՝ Օբամայի:
Եթե կոնկրետ առանձնացնենք Սերժ Սարգսյանին (քանի որ գործընկերներիս հարցը նրան էր վերաբերում), ապա ասեմ հետևյալը.
1. Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 5 անգամ Պենտագոնում և 1 անգամ Երևանում հանդիպել է ԱՄՆ 3 պաշտպանության քարտուղարների հետ (2018թ. ի վեր Հայաստանի ոչ մի պաշտպանության նախարար չի հանդիպել իր ամերիկացի գործընկերոջը՝ այդ թվում Պենտագոն գնացած-հասած գործող նախարարը):
2. Վարչապետ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին:
3. Նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է փոխնախագահ Բայդենին:
4. Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը մասնակցել է Օբամայի անունից տրվող պաշտոնական ճաշի արարողությանը, որից առաջ Օբամայի հետ երկկողմ հանդիպում է ունեցել միջուկային անվտանգության համաժողի անցկացման և երկկողմ հանդիպումների համար նախատեսված վայրում՝ կոնվենցիոն կենտրոնում:
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, այո, նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ և համացանցում տարածված մի քանի լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ նա 30 վայրկյանով կանգնել է Թրամփի կողքին ընդունելության ժամանակ կամ քայլել է նրա կողքով բազմակողմ միջոցառման ընթացքում»,- գրել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.