ՌԴ ԱԳՆ․ Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ՌԴ-ի տարածքին հեռահար զենքով Ուկրաինայի խփելու հնարավոր թույլտվության մասին։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախագահն արտահայտվել է այս առիթով»,- տեղեկացրել է Զախարովան։
Կիևին հեռահար զենքի օգտագործման թույլտվությունը կփոխի հակամարտության էությունը, բնույթը, 2024թ. սեպտեմբերին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կընդունենք համապատասխան որոշում՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծեն մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։ «Խոսքն այն մասին է, որ ընդունվի որոշում այն մասին, թե արդյոք ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցում են հակամարտությանը, թե ոչ»,- ասել է Պուտինը։
Ամռանը նա արևմտյան զենքով Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին անվանել էր «ագրեսիային մոտ» և չէր բացառել, որ Մոսկվան այդ դեպքում զենք կմատակարարի աշխարհի այլ տարածաշրջաններ, որտեղից հարվածներ կհասցվեն Կիևին զենք տրամադրող երկրների օբյեկտներին։
Պուտինը աշնանը առաջարկել էր փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Փոփոխությունների թվում էր ոչ միջուկային պետության կողմից ագրեսիայի դիտարկումը, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ դրա աջակցությամբ համատեղ հարձակմամբ։
Նոյեմբերի 17-ին The New York Times-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռները Ռուսաստանին խփելու համար։ Որոշումը կապված է Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների հայտնվելու հետ, գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ թիրախներ են դառնալու զորքերը, որոնք «սպառնում են ուկրաինական զորքերին Կուրսկի մարզում», սակայն Բայդենը կարող է Կիևին թույլ տալ օգտագործել հեռահար զենքը նաև այլ վայրերում։ Reuters-ի տեղեկացմամբ՝ Կիևը պատրաստվում է հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով առաջիկա օրերին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.