Իրանցի պատգամավոր․ Ադրբեջանը չի կատարել Կասպից ծովի պաշտպանության իր պարտավորությունները
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալիքին հայնել է, որ Ադրբեջանում բրիտանական և իսրայելական ընկերությունների գործունեությունը լրջորեն աղտոտել է Կասպից ծովը՝ հակառակ Թեհրանի և Բաքվի համաձայնագրերին և Թեհրանի կոնվենցիայի դրույթներին։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։
«Իրանի նախագահը պետք է անձամբ մասնակցեր COP29-ին, բայց չի մասնակցում գագաթաժողովին սիոնիստական ռեժիմի պաշտոնյայի ներկայության պատճառով»,- հիշեցրել է խորհրդարանականը։
Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարել Թեհրանի կոնվենցիայի հիման վրա Կասպից ծովի պաշտպանության իր պարտավորությունները։
Մալիքին ավելացրել է, որ սպասվում էր, որ COP29-ում այդ հարցը լրջորեն կքննարկվի։
Նա ընդգծել է, որ ամենագլխավոր խոչընդոտը Ադրբեջանում անգլո-սիոնիստական ընկերությունների ներկայությունն է՝ Իսրայել էներգակիրներ մատակարարելու նպատակով, ինչը հակասում է բարիդրացիության քաղաքականությանը և Թեհրանի կոնվենցիայի ոգուն։
«Մենք սպասում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը, շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը և էներգետիկայի նախարարությունը խորհրդարանին կներկայացնեն համապարփակ հաշվետվություն Ադրբեջանի խախտումների մասին։ Մենք կհետևենք դրան ավելի լրջորեն»,- ընդգծել է պատգամավորը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.