ՄԵՆԱԿԸ ԴԱՇՏՈՒՄ, ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՈՒԺԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ԳՆԵԼԸ
Հեռացան հեզ ու խոնարհ՝ համեստորեն թվարկելով իրենց աներևակայելի արժանիքները
Փաշինյանի բազմաթիվ մանիպուլյատիվ-արտիստական հմտությունների շարքում առկա է մի ունակություն՝ Հիտլերի պես կեղծ ցասման վիճակի մեջ գցելու իրեն, ինչն էլ տեղի ունեցավ կառավարության վերջին նիստում, երբ նա, դիմելով դատաիրավական գերատեսչությունների ղեկավարներին, հայտարարեց, թե իր «համբերության բաժակը լցվել է, և կոնկրետ արդյունքներ է ակնկալում»։ Իր երկրորդ առանձնահատկության մասին վարչապետը մի անգամ ասաց անձամբ, այն է՝ որ երբեք չի վախեցել մենակ մնալ, բայց մոռացավ նշել, որ ամենից շատ վախենում է թուլության մեջ մեղադրվելուց…
Փաշինյանի կատաղության եվ կազմակերպված հրապարակային պախարակման կեղծ, շինծու բնույթը կարելի է կռահել հենց թեկուզ նրանից, որ պաշտոնաթող ուժայինները, որոնց շարքերն է չգիտես ինչու խցկվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ոչնչով չեն տարբերվում իրենց աթոռներին մնացած մյուս պաշտոնյաներից՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանից, Պետական վերահսկողական ծառայության նախագահ Ռոմանոս Պետրոսյանից կամ ՀԾԿՀ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանից։ Ավելին, շեֆի կողմից «անասելի հեշտությամբ» զոհաբերված բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական հատկանիշներով ոչնչով չեն տարբերվում նախարարների կաբինետի ոչ ուժային բլոկի կազմում դեռևս մնացածներից. լինի դա կրթության, առողջապահության, տնտեսության, ֆինանսների թե որևէ այլ գերատեսչության ներկայացուցիչ։
Նրանք բոլորը միայն նայում էին (իսկ մնացածները շարունակում են նայել) Փաշինյանի բերանին՝ ժամանակ առ ժամանակ աչքը գցելով նրա նաև այլ ինտիմ տեղին, և նրանցից ոչ մեկը զերծ չի մնացել սկանդալներից ու տարատեսակ մեղադրանքներից, լինեն դրանք կոռուպցիայի կասկածանքներ, թե իրազեկության և մասնագիտական գիտելիքների ակնհայտ պակաս։
Վերցնենք հենց նույն Ժաննա Անդրեասյանին ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նրա նախորդներին Փաշինյանի կառավարման օրոք։ Նրան մշտապես ուղեկցում են լուրջ սկանդալներ, իսկ իր պաշտոնում մնացած նախարարի ողջ գործունեությունը հանգեցրել է, մասնավորապես, դպրոցական կրթության ընդհանուր մակարդակի կտրուկ անկման։ Իսկ մի՞թե քիչ սկանդալներ են կապված առողջապահության իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանի, ինչպես նաև նրա նախորդի՝ այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության հետ։ Միայն կովիդը բավական է, որ չհիշատակես նրան գիշերվա շեմին, չեմ խոսում արդեն Հայաստանում տարիներ շարունակ նապատրաստվող պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման խոստացված բոլոր ժամկետների լիակատար ձախողման մասին։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է առաջինը, ընդ որում՝ սեփական ցանկությամբ և վաղուց, հրաժարական տված լիներ. թեկուզ զինված ուժերում այսպես կոչված ոչ մարտական կորուստների կտրուկ աճի պատճառով, որտեղ նրա կառավարման օրոք կարգապահությունն ու բարքերը քիչ են տարբերվում ցածրարակարգ հասարակաց տներում տիրող վարքուբարքից։ Իսկ գլխավոր դատախազուհու պաշտոնանկությունը ենթադրվում էր ինքնըստինքյան, քանզի հենց նա էր «վերահսկում» այժմ պաշտոնանկ արված բոլոր ուժայինների գործունեությունը։
Անհնար է առանց արցունքի կարդալ պաշտոնանկ արված պաշտոնյաների «մահախոսականները», որոնք բոլորը մի մարդու պես հոժարակամ ու խոնարհաբար հեռանում են՝ կատարած պարտքի զգացումով ու հանգիստ սրտով՝ չմոռանալով համեստորեն թվարկել իրենց բոլոր վիթխարի արժանիքները (բայց մոռանալով նշել բացթողումներն ու սխալները) և խորին շնորհակալություն հայտնելով Փաշինյանին՝ ժամանակին ցուցաբերած վստահության համար։ Իրականում, «վերջին հրաժեշտի» ոգով այդ երեսպաշտությամբ ու կեղծիքով ներծծված ուղերձները կարդալը պարզապես նողկալի է: Հիշենք թակուզ, թե ինչպես էր իրենց պաշտոններից ավելի վաղ հեռացված բարձրաստիճան պաշտոնյաների լեզուն բացվում կարճ ժամանակ անց և ինչպես են նրանք այսօր խարազանում Փաշինյանի սահմանած կարգերն ու իշխանության ապաշնորհ գործունեությունը։ Ճիշտ է, նրանք, ովքեր լուռ ու անտրտունջ անցել են «փորձաշրջանը», շուտով պարգևատրվել են մեկ այլ «յուղոտ» պաշտոնով։
Մի բան պարզ է. Փաշինյանի բնորոշմամբ «համակարգային» զանգվածային կադրային զտումներն այդպիսին անվանել չի կարելի թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ դեպքում առանց ափսոսանքի պետք է հրաժարական տար կառավարության ողջ կազմը, ցանկալի է՝ վարչապետի հետ միասին։ Սա պարզապես հերթական զվարճանքն է, Փաշինյանի քմայքը, որը ճգնում է ամենաուշը մեկուկես տարի անց կայանալիք ընտրությունների նախաշեմին ընտրողին ներկայանալ թարմացված տեսքով։ Մանավանդ որ, ինչպես արդեն գիտենք, նա չի վախենում մենակ մնալ։ Բայց անխուսափելիորեն մոտենում է նաև այդ պահը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 10:40
По поводу пресс-конференции Пашиняна Никол безнадежен. Его 4,5-часовая пресс-конференция 16 июля в присутствии 30-ти СМИ была предусмотрительно организована в весьма удобном для бенефициара формате – в частности, без возможности для журналистов комментировать и вообще как-то реагировать на ответы Пашиняна. Все попытки вернуть его непосредственно к теме, что-то уточнить сразу же пресекались пресс-секретарем Назели Багдасарян, в остальное время внимательно разглядывающей потолок. Настоящее раздолье для известного манипулятора и неисправимого пустобреха. Подобный формат позволял ему далеко уходить от сути заданного вопроса, останавливаясь на том, на чем хотел сам, прикидываться дурачком, в многословной и утомительной манере нести полную чушь и банальщину, да еще и поучать журналистов, как детей …
-
2025-07-17 10:06
Правительство без разбору разбрасывается налоговыми льготами Из опубликованных за день до заседания правительства 17 июля 30-ти вопросов повестки целая «чертова дюжина» (13) предложена Министерством экономики, причем практически все пункты (за исключением одного) относятся к предоставлению таможенной льготы, которая была выработана и внедрена еще предыдущим правительством. При этом лишь три компании новые, остальным по разным причинам понадобилось увеличить номенклатуру и объемы ввозимых товаров, исправить ошибки в рамках уже предоставленных ранее льгот…
-
2025-07-16 09:50
Пашиняновское апага все больше затягивается черными тучами и… безнадежными должниками. По данным Центрального банка РА, в стране, по положению на 1 октября 2024 года, 341 тысяча безнадежных должников, которые 3 с лишним года назад перестали обслуживать взятые кредиты. Их общая финансовая задолженность составляет внушительные 642 млрд драмов. И сегодня все эти показатели наверняка увеличились… Как известно, правительство выбрало из безнадежных должников тех, материнская сумма долгов которых не превышает 1 млн драмов, и решило оказать им поддержку в виде направления их подоходного налога на погашение задолженности, а банки в свою очередь обещали простить им 80% набежавших штрафов. Таких потенциальных бенефициаров оказалось 218 тысяч человек. И что?
-
2025-07-15 09:45
Считать официальным предложением Центробанку РА Власти Британии намерены избавиться от изображения исторических личностей на банкнотах. Лица Уинстона Черчилля, Джейн Остин и «Вильяма, понимаете, нашего Шекспира» сменят другие символы национальной идентичности. Портреты исторических персонажей используются на фунтах стерлингов с 1970 года. Первой не монаршей особой на деньгах стал именно Уильям Шекспир.